Պլյուշչենկոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային նախապատրաստվելու համար. Պիսեև

19.05.2009, 18:38
Պլյուշչենկոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային նախապատրաստվելու համար. Պիսեև
Պլյուշչենկոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադային նախապատրաստվելու համար. Պիսեև
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում՝ Վանկուվերում կայանալիք Օլիմպիադա-2010-ին նախապատրաստվելու համար, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Պիսեևը։

«Մենք ընդգրկել ենք Պլյուշ9ենկոյին հավաքականում,- երեքշաբթի ասել է Պիսեևը։ -Վաղը նա կժամանի Մոսկվա՝ բոլոր մարզիկների համար նախատեսված խորացված բժշկական հետազոտություն անցնելու նպատակով»։

«Նախապես ես արդեն զրուցել եմ նրա մարզիչ Ալեքսեյ Միշինի հետ, ով պատմել է, թե ինչպես է տեսնում մարզական գործընթացը և Վանկուվերին նախապատրաստությունը։ Բայց այժմ ես պետք է խոսեմ նաև Ժենյայի հետ»,- ավելարցրել է գործակալության զրուցակիցը։

Պլյուշչենկոն, ով ավարտել է պաշտոնական ելույթները Թուրին-2006 հաղթական Օլիմպիադայից հետո, վերջին ժամանակներս բազմիցս հայտարարել է մեծ սպորտ վերադառնալու ցանկության մասին։ Այժմ 26-ամյա Պլյուշչենկոն արդեն սկսել է մարզումները Սանկտ-Պետերբուրգում իր մարզիչ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ։ -0-