«Եվրատեսիլ-09» մրցույթի եզրափակիչը հեռուստադիտողների ռեկորդային թիվ է արձանագրել
«Եվրատեսիլ-2009» մրցույթի եզրափակչի ուղիղ հեռարձակումը, որը տեղի է ունեցել ՌԴ առաջին ալիքով մայիսի 17-ի գիշերը, հեռուստադիտողների ռեկորդային թիվ է արձանագրել, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Լարիսա Կրիմովան։
«Հեռուստատեսային չափումների ծառայության» (ՀՉԾ) տվյալների համաձայն, որոնց մեջբերել է Կրիմովան, շաբաթ լույս կիրակի գիշերը Մոսկվայի տարածքում «Եվրատեսիլի» եզրափակչի չափաբաժինը կազմել է 73 տոկոս։
«Սա բացարձակ ռեկորդ է։ Մոսկվայի տարածքում նման թիվ երբեք չի եղել, և կարծում եմ, որ տասը տարվա ընթացքում այդ ռեկորդն անհաղթահարելի կլինի», - ասել է Կրիմովան։
Ավելի վաղ ԶԼՄ-ների և գովազդի ոլորտում TNS հետազոտական կենտրոնը տեղեկացնում էր, որ «Եվրատեսիլ-2009» հեռարձակումը շաբաթ ուշ երեկոյան (Երևանի ժամանակով ժամը 00։00-ին) դիտել է Մոսկվայի՝ 18 տարեկանից բարձր բնակիչների 64,2 տոկոսը։ Մրցույթի վարկանիշը կազմել է 17,6 տոկոս։
Նախորդ տարվա «Եվրատեսիլը», որը հեռարձակել է «Ռոսիա» հեռուստաալիքը, դիտել է Մոսկվայի բնակիչների 52,4 տոկոսը (վարկանիշը՝ 15,3 տոկոս)։
Այս տարվա մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող ծագումով բելառուսցի արտիստ Ալեքսանդր Ռիբակը Fairytale («Հեքիաթ») երգով։-0-