Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացից Եվրամիության կողմից ՌԴ-ին դուրս մղելու փորձեր չի նկատում, հայտարարեց ՌԴ ԱԳՆ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը:
«Մենք նման փորձեր դեռ չենք տեսնում: Այդ ցավոտ խնդրի ընդունված միջնորդը Մինսկի խումբն է, որի աշխատանքներին բացի Ռուսաստանից մասնակցում են նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- ասաց Դենիսովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել որոշ ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե ԵՄ-ն ցանկանում է դառնալ ղարաբաղյան կարգավորման միակ միջնորդը: --0--