Մոսկվայի իշխանությունները կհետևեն խաղատների ու խաղասրահների փակմանը

05.05.2009, 11:47
Մոսկվայի իշխանությունները կհետևեն խաղատների ու խաղասրահների փակմանը

Բացի հատուկ գոտիներից ողջ երկրում խաղային հաստատությունների աշխատանքների դադարեցման վերաբերյալ դաշնային օրենքի հուլիսի 1-ից օրինական ուժ ստանալուց հետո մայրաքաղաքի իշխանություններն ամենօրյա հսկողություն կսահմանեն փակ խաղատների և խաղային ավտոմատների օգտագործման վրա, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել քաղաքապետարանի աղբյուրը:

«Նման հսկողությունը կհաստատվի հուլիսի 1-ից: Բացի այդ, քաղաքային վարչությունները խաղային և համակարգչային կախվածության պրոֆիլակտիկայի վերաբերյալ միջոցառումներ կանցկացնեն, առողջ ապրելակերպ կքարոզեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, վարչություններին հանձնարարվել է մայիսի 20-ին աշխատանքային հանդիպումներ կազմակերպել մոլախաղերի կազմակերպիչների և և խաղային բիզնեսի ընկերությունների կառավարիչների հետ՝ մինչև հուլիսի 1-ը փակվող խաղային հաստատությունների վերափոխման հարցերի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ կանցկացվեն շինությունների սեփականատարերի հետ՝ ազատվող շինությունների հետագա օգտագործման վերաբերյալ:

Բացի այդ, իշխանություններ դիմել են Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչությանը՝ մոլախաղերի կազմակերպիչների անօրինական գործողությունները կանխելու համար ուժեր և արագ արձագանքման միջոցներ հատկացնելու, սարքավորումները բռանգրավելու և գիշերվա ընթացքում փակ խաղատների վերահսկումը ապահովելու համար ՝ մինչև մայիսի 15-ը իրավապահ մարմինների գործողությունների կարգը մշակելու և հաստատելու խնդրանքով:-0-