431.08
4.38
402.99
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Արևելյան գործընկերությունը» չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի. ՌԴ պատվիրակություն

14:21
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը չպետք է ազդակ հանդիսանա եվրոպական մայրցամաքում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տարածքում նոր բաժանարար գծերի ձևավորման համար, նման դիրքորոշում է արտահայտել ռուսական կողմը հինգշաբթի Երևանում անցկացվող ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արևելյան գործընկերությունը» լեհական-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ Ծրագիրը հաստատվել է մարտի 20-ին կայացած Եվրամիության նիստի ժամանակ։ «Արևելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին։ «Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։ Միաժամանակ «Արևելյան գործընկերությունը», ինչպես հարևանության ողջ քաղաքականությունը, չի նախատեսում իր կազմի մեջ մտնող երկրների՝ ԵՄ անդամակցությունը։

Ռուսական կողմը վստահ է, որ ՍԾՏՀ և ԵՄ փոխշահավետ համագործակցության հաստատումը պետք է կառուցվի երկու իրավահավասար կազմակերպությունների փոխգործակցությունների հիման վրա։

«Երկկողմ ձևաչափում տարածաշրջանի երկրների հետ ԵՄ համագործակցության զարգացող կառույցներին Եվրոպական քաղաքականության շրջանակներում փորձում են գումարել ևս մեկ երկկողմ կապ՝ այժմ արդեն ՍԾՏՀ-ի «հովանոցի ներքո»՝ կիրառելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նոր նախաձեռնության գործիքները։ Այս մասին վկայում է, մասնավորապես, «Էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ-ի և ԵՄ-ի միջև գործողությունների համատեղ ծրագրի առաջարկությունների» նախագծի քննարկումը։ Կարևոր է, որպեսզի «Արևելյան գործընկերությունը» չդառնա բացասական ազդակ, որը կմղի ընդհանուր առմամբ եվրոպական մայրցաքամաքում և մասնավորապես ՍԾՏՀ-ում նոր բաժանարար գծերի ձևավորմանը», - հայտարարել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը։

Ռուսական պատվիրակության աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ, ըստ էության, ՍԾՏՀ երկրներին ՍԾՏՀ տարածքում առաջարկվում է դե-ֆակտո հարմար դիրք բռնել ԵՄ քաղաքական գիծը կյանքի կոչելու օգտին։ Ռուսական կողմի կարծիքով, նման մոտեցումը չի համապատասխանում ՍԾՏՀ-ի շահերին, չարժե մասնատել կազմակերպությունը Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործում առանձին երկրների հետաքրքրվածության սկզբունքով։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1992 թ.-ին։ Այժմ ՍԾՏՀ-ի մշտական անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Սերբիան։ ՍԾՏՀ-ում դիտորդ երկրների կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Խորվաթյան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է