412.53
5.1
388.63
+9
Եղանակը Երևանում
Հայ

Յակուտիայի հայերի միության հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն հանրապետության մայրաքաղաքում

11:24
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Յակուտիայի հայերի միությունը չորեքշաբթի մի շարք հանդիսավոր միջոցառումներ է անցկացնում, որոնք նվիրված են Միության հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաև հայտնի կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանի 90-ամյա հոբելյանին, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ազգային-հասարակական միավորման ներկայացուցիչը։

«Յակուտիայի հայերի միությունը հիմնադրվել է 20 տարի առաջ և հանրապետությունում դարձել է առաջին ոչ պաշտոնական միավորումը։ Միության նպատակը Յակուտիայի հայերի քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն է, նրանց համախմբումը՝ սփյուռքի ներքին կյանքի հարցերի լուծման, խնդիրների մասին իշխանությունների մարմիններին իրազեկելու, Յակուտիայում և Հայաստանում բարեգործական գործունեության իրականացման, հանրապետությունում հայրենակիցներին բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար», - պատմել է գործակալության զրուցակիցը։

1996 թ.-ի սեպտեմբերին կազմակերպվել է Յակուտիայի հայկական մշակութային հիմնադրամը, որը գործում է ակումբային սկզբունքով։ Հիմնադրամի նպատակը ժողովուրդների պատմության և մշակույթի քարոզումն է, լուսավորչական գործունեությանն աջակցելը։ Յակուտիայի հայերի միությունը նյութական օգնություն է ցուցաբերում ծերանոցներին և մանկատներին, ուսումնական հաստատություններին։

«Գործունեության տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամ հանձնել ենք բազմաթիվ պարգևներ, անվանական կրթաթոշակներ, կազմակերպել ենք ցուցահանդեսներ, հյուրախաղեր, ինչպես նաև նախաձեռնել ենք Հրանտ Գրիգորյանի անվան պրոֆեսիոնալ երաժիշտների հանրապետական մրցույթի անցկացումը, զբաղվել ենք Յակուտիայի երաժշտական ուսումնարանում կոմպոզիտորի հուշադասարանի ձևավորմամբ», - պատմել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, երբ 2000 թ.-ին ստեղծվել է Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ), Յակուտիայի կազմակերպությունը ընդգրկվել է նրա կազմի մեջ։

«Այսօր հանրապետությունում գործում է ՌՀՄ-ի շրջանային բաժանմունքը՝ տեղական կազմակերպություններով Յակուտսկում, Միրնինսկի և Ալդանսկի շրջաններում, ինչպես նաև ներկայացուցչություններով Լենսկի և Ուստ-Յանսկի շրջաններում», - ճշտել է կազմակերպության ներկայացուցիչը։

Նա նաև պատմել է, որ այս օրերին Յակուտիայի հասարակությունը նշում է հանրապետությունում կոմպոզիտորների դպրոցի հիմնադիրներից մեկի, Յակուտիայի երաժշտության դասականի՝ Հրանտ Գրիգորյանի 90-ամյա հոբելյանը։

«Հրանտ Գրիգորյանն ապրել է Յակուտիայում ինը տարի՝ 1953 թ.-ից 1962 թ.-ը։ Այս ժամակաշրջանը ամենաբեղմնավորն էր ինչպես տարբեր ժանրերում գրված ստեղծագործությունների քանակով, այնպես էլ Յակուտիայի երաժշտական-գեղագիտական ավանդույթների խորը ընկալման և ուսումնասիրության առումով։ Սերտ համագործակցելով երգիչների, գրականագետների, թատրոնի կոլեկտիվների հետ՝ նա նշանակալի ստեղծագործություններ է գրել Յակուտիայի արվեստի նոր երաժշտական ժանրերում՝ «Լոոկուտ և Նյուրգուսուն» օպերան, կոնցերտ ջութակի համար՝ նվագախմբի հետ, «Հյուսիսի ծաղիկը» օպերետը, «Յակուտսկայա պրազդնիչնայա» թատերականացված օրատորիան», - պատմել է Հայերի միության ներկայացուցիչը։

Գրիգորյանը դասավանդել է Յակուտիայի երաժշտական ուսումնարանում, դաստիարակել է ինքնագործ կոմպոզիտորների մի ողջ շարք, հիմնել է երաժշտության տեսության բաժանմունք։ Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել կոմպոզիտորի դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների հավաքածուի շնորհանդեսը, բացվել է կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության մասին պատմող գրքի ցուցահանդեսը։

«Այսօր՝ ապրիլի 15-ին, Յակուտիայի օպերայի և բալետի պետական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր երեկո, թատրոնի կոլեկտիվը կներկայացնի «Հյուսիսի ծաղիկ» օպերետը», - ավելացրել է գործակալության զրուցակիցը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը