411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ընդդիմությունը կողմնակիցներ է հավաքում Թբիլիսիի տարբեր հատվածներում

16:06
09 Ապրիլի 2009

Ընդդիմության ներկայացուցիչները՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները,  հինգշաբթի առավոտից ուղղվել են Թբիլիսիի տարբեր մասեր՝ կողմնակիցներ հավաքելու համար։ Ակցիան պետք է սկսվի տեղական ժամանակով ժամը 14։00-ին խորհրդարանի շենքի մոտ,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ընդդիմության առաջնորդները քաղաքի տարբեր հատվածներում են։ Կեսօրին նրանք պետք է հավաքեն իրենց կողմնակիցներին տեղերում և շարժվեն խորհրդարանի ուղղությամբ»,- «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի քարտուղարությունից։

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական Վրաստան՝ Միասնական Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն կողմնակիցներ  է հավաքում Թբիլիսիի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, «Դաշինք Վրաստանի համար» շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիան, Միավորված ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Լևան Գաչիչելաձեն՝ Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ։ Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի հիմնած «Միասնական Վրաստանի համար» Կուսակցության առաջնորդները կողմնակիցներին  հավաքում են նախագահի Հավլաբարի նստավայրի մոտ։ «Դինամո» մարզադաշտի մոտ հավաքվել են Ազգային ֆորումի առաջնորդները։ Նախկին արտգործնախարար, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին գտնվում է խորհրդարանի շենքի մոտ, որտեղ կանցկացվի ակցիայի հիմնական մասը։

Առավոտյան շենքի մոտ տեղադրվել է բեմ, որի վերևի մասում փակցվել են «Թող Միշան հեռանա», «People for Saakashvili's resignation» ցուցապաստառները։ Տեղադրվել են նաև երկու վրաններ, որոնցից մեկում տեղակայվել է ակցիայի շտաբը, երկրորդում՝ մամուլի կենտրոնը։ 

Խորհրդարանի շենքի մոտ կեսօրին հավաքվել է մոտ 500 մարդ, բայց նրանցից ոչ բոլորն են ակցիայի մասնակիցներ. Ավանդաբար ապրիլի 9-ին Թբիլիսիի բնակիչները ծաղկեպսակներ են դնում և մոմեր վառում 20 տարի առաջ զորքերի կողմից Վրաստանի անկախության համար խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ  զոհվածների հիշատակի հուշակոթողի մոտ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը