415.41
6.28
395.59
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հեղինակային իրավունքի հարցեր քննարկեցին ԱՊՀ ներկայացուցիչները

17:13
27 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում ավարտվեց «Հեղինակային իրավունք. Համագործակցության հեռանկարներ» միջազգային համաժողովը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ անդամ-պետությունների Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Համաժողովին մասնակցեցին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Միջոցառումը կազմակերպվել է Արդարադատության ռուսական ակադեմիայի, «Կոպիրուս» Ռուսական հեղինակային-իրավական միության և ԱՊՀ անդամ-պետությունների Մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից։ Տվյալ նախագծի շրջանակներում 2008 թվականին անցկացվեց նաև երկու սեմինար՝ Աշխաբադում (Թուրքմենստան) և Ալմաթիում (Ղազախստան)։

Համաժողվի մասնակիցների ընդունած վերջնական հայտարարությունում նշվում է, որ 15 տարիների ընթացքում ձևավորվել են ազգային իրավական ինստիտուտներ, որոնք ապահովում են հեղինակների իրավունքի պաշտպանությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Ազգային օրենքները հիմնվում են 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների վրա, որը սահմանում է, թե «ցանկացած մարդ ունի իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատությունների բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունքը»։

«Ստեղծագործողի շահերի պաշտպանությունը պետք է լինի պետության գործունեության կարևորագույն խնդիրը»,- ասվում է հայտարարությունում։

Իրենց հայտարարությունում միջազգային համաժողվի մասնակիցները ուշադրություն դարձրեցին համագործակցության զարգացման անհրաժեշտությանը հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում, քանի որ այն «միջմշակութային երկխոսության ապահովման կարևորագույն տարրն է Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում»։

«Հեղինակային իրավունք, Համագործակցության հեռանկարներ» միջազգային համաժողովը տևեց մարտի 25-26-ը: Համաժողովին մասնակցեցին պետական կառույցների, դատական ատյանների, հեղինակների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները: Համաժողովին Հայաստանը ներկայացրեց «Հայհեղինակ» հ/կ-ի գլխավոր տնօերն Սուսաննա Ներսիսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:34
06 Դեկտեմբերի 2022
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք (ՖՈՏՈ)
Հայ գիտնականները ստեղծել են մարդու հոգնածության աստիճանը որոշող սարք. ՖՈՏՈ
19:21
06 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնի սուպերմարկետներից մեկում ժամկետանց մթերք է հայտնաբերվել. ՖՈՏՈ
18:19
06 Դեկտեմբերի 2022
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
Ձերբակալվել է նախկին քաղաքապետի տեղակալը
16:26
06 Դեկտեմբերի 2022
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
15:00
06 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկը երկարաձգել է թվային քարտի 1 դրամով տրամադրման ակցիան
Արդշինբանկը մինչև դեկտեմբերի 17-ը երկարաձգել է Visa Digital վճարային քարտի տրամադրման ակցիան
13:44
06 Դեկտեմբերի 2022
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման. շուտով Երևանում նոր MAN ավտոբուսներ կհայտնվեն
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման
13:37
06 Դեկտեմբերի 2022
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը չի գործի դեկտեմբերի
Երևանի մետրոպոլիտենն այսօր և վաղը  չի գործի դեկտեմբերի
23:02
05 Դեկտեմբերի 2022
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը (ՖՈՏՈ)
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը. ՖՈՏՈ
17:29
05 Դեկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
15:35
05 Դեկտեմբերի 2022
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
15:16
05 Դեկտեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի կնոջը մեղադրում են ավելի քան 36մլն դրամ յուրացնելու մեջ
12:36
05 Դեկտեմբերի 2022
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները