Ականազերծողները երեքշաբթի ականազերծել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների ավիացիոն ռումբը, որը հայտնաբերվել էր Մոսկվայի Կունցևոյի շրջանում՝ շինարարական փոսում, և այժմ այն տանում են հրաձգարան չեզոքացնելու համար, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի Ներքին գործերի պետական վարչության ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ 150 կիլոգրամ կռշող ավիառումբը հայտնաբերվել էր երկուշաբթի երեկոյան՝ Եկատերինա Բուդանովա հասցեում բնակելի շենքի շինարարության ժամանակ։ Մութն ընկնելու պատճառով ավիառումբի ականազերծումը հետաձգվել է մինչև երեքշաբթի։
«Սակրավորներն ականազերծել են ավիառումբը։ Այն բեռնատարով ճանապարհապարեկային ծառայության մեքենաների ուղեկցությամբ տանում են Մոսկվայի մերձակայքում գտնվող հրաձգարան՝ չեզոքացնելու համար», - ասել է գործակալության զրուցակիցը։
Մոսկվայի ռազմական պարետատան տվյալներով՝ ամեն տարի Մոսկվայում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվում է պատերազմի ժամանակների 200-300 չպայթած զինամթերք։
Ավելի հաճախ վտանգավոր իրերը գտնվում են Մոսկվայի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում, քանի որ 1941 թ.-ին այդ տարածքները ենթարկվել են հիտլերյան ավիացիայի հարձակումներին։-0-