ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի ղեկավարները քննարկում են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

18.03.2009, 13:29
ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի ղեկավարները քննարկում են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ մասնակից-պետությունների Զինված ուժերի շտաբերի ղեկավարների կոմիտեն չորեքշաբթի Մոսկվայում քննարկում է մինչև 2015 թ.-ն ընկած ժամանակահատվածում ռազմական համագործակցության բազմակողմ զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերը, կոմիտեի նիստի ժամանակ տեղեկացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

«Հարցերը, որոնք այսօր մենք քննարկում ենք, կդառնան մինչև 2015 թ.-ը ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի հիմքը, միայն համատեղ ջանքերով կարելի է ապահովել մեր պետությունների ռազմական անվտանգությունը», - ասել է Լեբեդևը։

Նրա խոսքերով, ԱՊՀ-ի «մոտալուտ մահվան» մասին ասեկոսները սաստիկ չափազանցված էին, միավորող գործոնները զգալիորեն շատ են։

«Միավորող կարևոր պահ կդառնա նաև Մեծ Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստումը», - նշել է գործադիր կոմիտեի նախագահը։

Լեբեդևը տեղեկացրել է, որ հաճելի է նաև ԱՊՀ բոլոր երկրների համար միասնական «Մեծ Հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական մեդալի հիմնման մասին որոշումը։-0-