Ռոստովում կընտրեն «Դոնի հայ գեղեցկուհուն»

12.03.2009, 12:46
Ռոստովում կընտրեն «Դոնի հայ գեղեցկուհուն»

Դոնի Ռոստովում կընտրեն ամենագեղեցիկ հայ աղջկան, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը։

Մրցույթին, որի կազմակերպիչներն են Ռոստովում հայկական երեկույթների ներկայացուցիչները, մասնակցում են 18-26 տարեկան աղջիկները։

Մրցույթի ժյուրին գնահատում է ոչ միայն մարմնի կազմվածքն ու 90-60-90 չափանիշներին համապատասխանելը, այլև աղջիկների կրթվածության և զարգացածության մակարդակը։

Իսկ ամենամեծ բոնուսը խիստ ժյուրին կավելացնի գեղեցիկ աղջկա հաշվին՝ հայկական ազգային կերակրատեսակ՝ տոլմա պատրաստելու հմտության համար։-0-