Դմիտրի Մեդվեդևը, «Զրույց նախագահի հետ» ծրագրի շրջանակներում, մարտի 15-ին «Առաջին ալիքի» եթերում կշարունակի ճգնաժամի դեմ պայքարի թեմայով զրույցը, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան։
Փետրվարի 15-ին «Ռոսսիա» հեռուստալիքի եթերում հեռարձակվող առաջին ծրագրի շրջանակներում Մեդվեդևը խոսեց ճգնաժամի դեմ պայքարի գործում իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների, իշխանությունների պատասխանատվության և բոլոր մակարդակների պաշտոնյաների աշխատանքի բարելավման մասին։
«Նախորդ զրույցի թեման առաջարկել էր նախագահը, և այս անգամ զրույցը կշարունակվի ինչպես ճգնաժամի, այնպես էլ ոչ դրա հետ կապված թեմաներով», - ասել է Տիմակովան։
Նրա խոսքերով, հաղորդման տեսագրումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ «Զրույց նախագահի հետ» ծրագիրը քաղաքացիների հետ պետության ղեկավարի շփման նոր ձևաչափ է։ Ավելի վաղ ՌԴ նախագահի հարցազրույցներ էր տալիս դաշնային հեռուստաալիքներին, սակայն ելույթ չէր ունենում հեռուստածրագրերի ընթացքում։
Ավելի վաղ Կրեմլի աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» ասել էր, որ նոր ձևաչափը ստեղծվել է նախագահի նախաձեռնությամբ, և հիմնական ռուսական հեռուստաալիքների հետ պետության ղեկավարի հանդիպումները ենթադրվում է, որ պարբերական կդառնան։-0-