Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կարծում է, որ եթե Ադրբեջանը չկարողանար Ուկրաինայից զենք գնել, ապա դա ԱՄՆ-ում կամ ուրիշ մի տեղ կաներ։
«Ի՞նչ եք կարծում, եթե Ուկրաինան Ադրբեջանին չզիներ, Ադրբեջանը չէ՞ր կարող ԱՄՆ-ից կամ ուրիշ տեղից զենք գնել։ Երևի կարող էր...», ասաց Կուչման ՌԻԱ Նովոստիի կազմակերպած Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Ընդ որում Կուչման կարծում է, որ եթե գոյություն ունի ԱՊՀ, ապա անհրաժեշտ է մշակել մի գործիք և պայմանավորվել, թե ում կարելի է զենք մատակարարել, իսկ ում՝ ոչ։
«Մենք, գտնվելով կողք կողքի, կապված լինելով պատմությամբ, պետք է առաջինը գտնենք այնպիսի քաղաքական գործիքներ, որոնք թույլ չէին տա կողմերից յուրաքանչյուրին փորձ անել տարածքային խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, զենքի օգնությամբ։ Սա է գլխավորը, իսկ մնացածը՝ երկրորդական է»,- ասաց Կուչման։--0--