414.65
6.52
395.92
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի համաճարակաբանները մանկապարտեզներում, գիշերօթիկ դպրոցներում ու հիվանդանոցներում կստուգեն կրծողների առկայությունը

13:41
24 Փետրվարի 2009

Մոսկվայի համաճարակաբանները մանկապարտեզներում, գիշերօթիկ դպրոցներում ու հիվանդանոցներում կստուգեն կրծողների առկայությունը, երեքշաբթի «ՌԻԱ-Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը։

«Վերջերս կրծողների՝ հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ, այդ թվում նաև մանկահասակ երեխաների վրա, ինչպես նաև կրծողների կողմից տարածվող առավել վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Մոսկվայի քաղաքային իշխանությունները կարգադրել են ստուգումներ անցկացնել մանկապարտեզներում, գիշերօթիկ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և մանկատներում», -ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքերով, ստուգման ընթացքը վերահսկում է առողջապահության և բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտը։

Մասնագետները կստուգեն նաև կրծողների դեմ պաշտպանիչ համակարգերով օբյեկտները զինելու հնարավորությունը։ Գերատեսչության տվյալներով, բոլոր միջոցառումները պետք է ավարտվեն մինչև փետրվար վերջ՝ մինչև մարտի 10-ը ստուգումների արդյունքների վերլուծությունը ներկայացնելու համար։

Հունվարի վերջին Սերպուխովա քաղաքի մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում առնետը կծել էր երկու մանուկների։ Նա կծել էր ութ ամսական աղջնակի ձեռքի դաստակն ու քիթը, մեկ տարեկան աղջնակի՝ երկու ձեռքի դաստակները։ Հարուցվել է քրեական գործ «անբարեխղճություն» հոդվածով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:11
29 Նոյեմբերի 2022
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
20:35
28 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի էքսկլյուզիվ հովանավոր (ՖՈՏՈ)
Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է. ՖՈՏՈ
18:07
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
17:54
28 Նոյեմբերի 2022
ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Պապիկյանի մասնակցությամբ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքները
14:59
28 Նոյեմբերի 2022
Այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Վթարի պատճառով այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
14:37
28 Նոյեմբերի 2022
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու. քաղաքապետարան
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու
11:56
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
11:53
28 Նոյեմբերի 2022
Այսօր շուրջ 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր շուրջ 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում  
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում