Մարտին ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
11.02.2009,
19:26
Մարտին ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի՝ վրացօսական հակամարտության արդյունքում կանգնեցված հարաբերությունների վերականգնման շուրջ իրավիճակը հանգամանորեն կքննարկվի մարտին Բրյուսելում կայանալիք 26 անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, չորեքշաբթի հայտնեց ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա չբացառեց, որ այդ հանդիպումից առաջ կարող են կայանալ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհդի «մեկ կամ մի քանի» ոչ պաշտոնական նիստերը դեսպանների մակարդակով: Ընդ որում Ապատուրայը կրկին հաստատեց ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը վերականգնելու մտադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:-0-