425.46
4.32
402.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում կկայանա ֆրանսիացի աստղ Մարինա Վլադիի ներկայացում-խոստովանության պրեմիերան

10:55
06 Փետրվարի 2009

Ֆրանսիացի աստղ Մարինա Վլադիի «Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» ներկայացման ռուսական պրեմիերան ուրբաթ տեղի կունենա Մեյերխոլդի անվան թատերական կենտրոնի բեմում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Ազգերի թատրոնի հյուրախաղերի կազմակերպչի մամուլի ծառայությունից։

«Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» ներկայացումը խոստովանություն է, որտեղ մեծանուն ֆրանսիացի դերասանուհին բավականին անկեղծ և, միաժամանակ, զուսպ կերպով պատմում է իր ողջ կյանքը պարուրած կրքի մասին։

Ռեժիսոր Ժան-Լյուկ Տարդյեյի ղեկավարությամբ Վլադին կարոտով հիշում է այն տարիները, որոնք նա անցկացրել է Փարիզի և Մոսկվայի միջև՝ անքակտելիորեն կապված մնալով Վլադիմիր Վիսոցկու հետ, նա նաև պատմում է երկու պայծառ անձնավորությունների հիանալի և բարդ հարաբերությունների մասին։

Ներկայացման հիմքում ընկած է Վլադիի համանուն գիրքը, որն անցած դարաշրջանի 80-ականներին դարձել էր Ֆրանսիայի և Ռուսաստանի մշակութային կյանքի խոշոր իրադարձությունը։ Ինչպես և գիրքը, այս ներկայացումը ևս մեծ հաջողություն է ունեցել Ֆրանսիայում։

Ֆրանսիական պրեմիերան տեղի է ունեցել 2006 թ.-ին՝ Փարիզում գտնվող հայտնի Բուֆ դյու Նորդի բեմի վրա։ Մամուլն այս ներկայացումը համարել էր «իսկական փոքրիկ գլուծգործոց»։

«Փաղիսկոփ սմեն դը Փաղիին» տված հարցազրույցում Մարինա Վլադին պատմել է, որ ներկայացումն արտացոլում է իր տեսակետն այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել իրենց հարաբերություններում, ներկայացման ընթացքում նա նաև կատարում է Վլադիմիր Վիսոցկու երգերը։

«Այո, բավականին դժվար էր այս ամենը, - ասում է Վլադին։ Սկզբում ես չգիտեի, թե ինչպես եմ պատմելու այդ ամենը։ Ես կրկին սկսեցի հիշել այն ամենը, ինչ փորձում էի մոռանալ՝ նրա ոտանավորները, երգերը։ Այնուհետև զգացի պահը։ Եվ ինչպիսի երջանկություն ապրեցի՝ չնացած ողջ բարդությանը, երկար սգի, ես վերջապես գտա դեպի լույս վերադարձի ճանապարհը, և դա այնքան կարևոր է»։

Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի Մարինա Վլադին եղել է Վիսոցկու կինը 1970 թվականի դեկտեմբերից մինչև նրա մահը՝ 1980 թ.-ի հուլիսի 25-ը։ 1987 թ.-ին Վլադին ամուսնու մասին հիշողությունների գիրք հրատարակեց՝ «Վլադիմիր  կամ ընդհատված թռիչք...»  անվանումով (1987)։

Միակ ֆիլմը, որտեղ Վլադին և Վիսոցկին հանդես են գալիս միասին, «Նրանք երկուսն են» դրաման է, որը ֆրանսհունգարական արտադրությամբ նկարահանվել է 1977 թ.-ին։-0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:12
25 Հոկտեմբերի 2023
Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը
Երևանում այսօր բացվեց Կանադայի դեսպանատունը
15:08
25 Հոկտեմբերի 2023
Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար
13:34
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ
10:07
25 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
22:07
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչումը
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը
19:37
24 Հոկտեմբերի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար. գործը դատարանում է
2002-2014 թթ․–ին ատոմակայանի գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար
14:42
24 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի  հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն
13:45
24 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ