ԱՊՀ անդամ-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն ավարտել է գրքերի բարեգործական բեռի համալրումը՝ ուղարկելու համար համագործակցության երկրների գրադարաններ, երկուշաբթի հայտնեց Հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։
«Այս գրքերը հավաքվել են անցյալ տարվա դեկտեմբերին Մոսկվայում՝ Պաշկովի տանն անցկացվող Հիմնադրամի ավանդական բարեգործական ակցիայի ընթացքում։ Բարեգործական ակցիային մասնակցել են ավելի քան 20 կազմակերպություններ, այդ թվում այնպիսի հրատարակչություններ, ինչպիսիք են «Էկսմոն», «Խուդոժեստվեննայա լիտերատուրան», «Դրուժբա նարոդովը», «Բելառուսը», «Կնիգա Մոլդովին», բուհական հրատարակությունները (Լոմոնոսովի անվ. ՄՊՀ, Բաումանի անվ. ՄՊՏՀ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)»,- հայտնեց Կալուգինը։
Նրա խոսքերով, գրքերը կուղարկվեն ՄՊՀ Բաքվի մասնաճյուղի Գիտական գրադարան, Հայաստանի, Բելառուսի Ազգային գրադարաններ, Աբայայի անվ. Ղազախական մանկավարժական համալսարանի, Բիշքեկի Կարասաևի անվ. հումանիտար համալսարանի, «Բոգդան-Պետրիչեյկու Խաշդեու» պետական համալսարանի (Մոլդովա), Տվերի պետական համալսարանի, Տաջիկստանի պետական ազգային համալսարանի գիտական գրադարաններ:
«Փետրվարի ընթացքում մեր գրքերը, որոնց թվում են նաև համագործակցության ժողովուրդների լեզուներով հատուկ հրատարակվածները, կհասնեն գրադարաններ։ Բացի այդ, ինչպես հայտարարվել էր ակցիայի ժամանակ, փետրվարի 26-ին կսկսվի ԱՊՀ երկրների գրադարանավարների Ուսումնական տուրը։ Տասը օրում գրադարանային գործի մասնագետները Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից կայցելեն Բիշքեկի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Մինսկի և Կիևի առաջատար գրադարաններ»,- ասաց ՀՀՄՀ գործադիր տնօրենի պ.կ. Տատյանա Բուբնովան։ --0--