405.96
6.51
394.79
+7
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում ձերբակալված հայ ակտիվիստը հացադուլ է հայտարարել

18:03
02 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում ձերբակալված «Միասնական Ջավախք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը  հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի վրացական իշխանությունների կողմից Ջավախքի հայկական համայնքի հայ հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանի և Սարգիս Հակոբջանյանի ձերբակալման դեմ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայրենադարձության «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունից:

Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանը և «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են հունվարի 22-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել անօրինական զինված խմբավորում ձևավորելու և լրտեսության հատկանիշներով։

2008թ.-ին ձերբակալված Չախալյանը նման հայտարարություն է արել իր գործով դատավարության ժամանակ, որը վերսկսվել է երկամսյա դադարից հետո։

«Երկիր» միությունը հայտնում է դատավարության ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես, ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արաբյանի գրանցման ձգձգումը, Չախալյանների տանը և Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության (ՋԵՄՄ) շենքում, իբր, հայտնաբերված զենքի դատահետքաբանական փորձաքննության չանցկացումը, վկաների չներկայանալը, և նրանց բացակայությամբ դատավարությունը շարունակելու փորձերը։ Հաղորդագրությունում ասվում է նաև դատավարության ժամանակ վրացերենից հայերեն արված անորակ թարգմանության մասին։

««Երկիր» միությունը կարծում է, որ հունվարի 28-ին և 29-ի դատական նիստերի ժամանակ արձանագրված խախտումները հերթական անգամ վկայում են այն մասին, որ դատարանի դահլիճում տեղի ունեցածը որևէ կապ չունի արդարադատության հետ, այլ վրացական իշխանությունների քաղաքական պատվերի դատաիրավաբանական վավերացումն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս առիթով «Երկիր» միությունը դիմում է համապատասխան միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմկերպություններին՝ կոչ անելով նրանց  դիտորդների միջոցով հետևել ջավախահայ քաղաքական գործչի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցող դատավարությանը, ճանաչել Վահագն Չախալյանին, ինչպես նաև` առնչվող գործերով քրեական հետապնդման ենթարկվող անձանց քաղբանտարկյալներ, համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Սամցխե-Ջավախքում համախումբ բնակվող հայերի նկատմամբ արդեն շարունակական և համակարգված բնույթ ստացած հալածանքների դադարեցման և ջավախահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:

Կազմակերպությունում կարծում են, որ այսօր Սամցխե-Ջավախքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը վրացական իշխանություններին գործնականում արտոնում է էլ ավելի ուժեղացնել հայ բնակչության նկատմամբ հալածանքները` դրանով խորացնելով վախի և վրդովմունքի մթնոլորը, ինչը հղի է ապակայունացման անկանխատեսելի հետևանքներով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
21 Նոյեմբերի 2022
Երևանում հինգշաբթի ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանում հինգշաբթի ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ
22:13
21 Նոյեմբերի 2022
Զինծառայող է կալանավորվել համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի վիրավորելու մեղադրանքով
Զինծառայող է կալանավորվել համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի վիրավորելու մեղադրանքով
20:00
21 Նոյեմբերի 2022
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
Վաղը ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
11:50
21 Նոյեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստտորանի տնօրենի նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստտորանի տնօրենի նկատմամբ
11:37
21 Նոյեմբերի 2022
Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
11:27
21 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
20:21
20 Նոյեմբերի 2022
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
Forbes-ը ներկայացրել է 11 խոհարարական տպավորություններ Հայաստանից
13:55
19 Նոյեմբերի 2022
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
19:23
18 Նոյեմբերի 2022
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
14:25
18 Նոյեմբերի 2022
Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար
14:03
18 Նոյեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի
ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է