583.39
6.77
492.85
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ երկրները Մոսկվայում կքննարկեն արձագանքման հավաքական մեխանիզմի հարցը

16:14
02 Փետրվարի 2009

Փետրվարի 4-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախարարների հերթական հանդիպման գլխավոր թեման կլինի անվտանգության հավաքական մեխանիզմի ստեղծման մասին պայմանավորվածությունների կատարումը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Միջոցառման օրակարգի կենտրոնական հարցը արձագանքման հավաքական մեխանիզմ ստեղծելու մասին պայմանավորվածության իրականացումն է՝ Կազմակերպության անդամ-պետությունների անվտանգության հետագա ամրապնդման նպատակով, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության միջև Բորովոյում (Ղազախստանի Հանրապետություն) 2008 թվականին»,- ասաց Նեստերենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, նախատեսվում է քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ ռազմական համակազմերի, հատուկ նշանակության ուժերի և արտակարգ իրավիճակների ուժերի կազմում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի քննարկմանը ներկայացնելու համար։

Համատեղ նիստում նախատեսվում է քննարկել նաև 2009թ. կազմակերպության բյուջեի նախագիծը և մի շարք կազմակերպչական հարցեր։

Արագ արձագանքման հավաքական ուժերը ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գոյություն ունեն գումարտակների մակարդակով։ Օպերատիվ արձագանքման ուժերի նոր ձևաչափը ենթադրում է ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների միավորումներից և մասերից ավելի խոշոր խմբավորման ստեղծում։

ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Շաբաթ Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ չի նախատեսում փետրվարի սկզբին մեկնել արտերկիր և չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ և ԵվրԱսՏՀ գագաթնաժողովներին։

Միաժամանակ Տաջիկստանում ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Քամիլ Մագոմեդովը հայտնել է «ՌԻԱ Նովոստիին», որ դիվանագիտական ներկայացուցչությունն առայժմ «չի ստացել տաջիկական ԱԳՆ-ից որևէ նոտա՝ մոսկովյան գագաթնաժողովին Ռահմոնի չմասնակցելու կապակցությամբ»։ -0-

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:36
10 Սեպտեմբերի 2021
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021» մրցույթների մասնակիցների անունները.ՖՈՏՈ
13:24
10 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
13:15
10 Սեպտեմբերի 2021
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում (ՎԻԴԵՈ)
Մեղրիի փողոցներով ուղտեր են շրջում.ՎԻԴԵՈ
10:15
10 Սեպտեմբերի 2021
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ (ՎԻԴԵՈ)
ՇՏԱՊ ԼՈՒՐԵՐ. միջադեպ Արցախում, թշնամին դուրս է եկել ռուսների դեմ, Փաշինյանն էլ նոր թուղթ կստորագրի. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈւՄ.ՎԻԴԵՈ
15:55
09 Սեպտեմբերի 2021
Ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ԱՆ–ն պարզաբանում է
ԱՆ–ն պարզաբանում է, թե ո՞ր ոլորտներին է վերաբերում հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը
15:37
09 Սեպտեմբերի 2021
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
Բլոկի անվան դպրոցի`արդեն նախկին տնօրենը ձերբակալվել է. տնօրենի շուրջ ստեղծված սկանդալի հետքերով
15:25
09 Սեպտեմբերի 2021
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում (ԳՐԱՖԻԿ)
ԱՆ–ն զգուշացնում է. Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում.ԳՐԱՖԻԿ
15:15
09 Սեպտեմբերի 2021
Armenia ավիաընկերությունը դեպի Մոսկվա և Թբիլիսի ամենօրյա չվերթեր կգործարկի
Armenia ավիաընկերությունը կգործարկի ամենօրյա չվերթեր Երևանից դեպի Մոսկվա և Թբիլիսի
13:18
09 Սեպտեմբերի 2021
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը հեռանում է. նրան կփոխարինի Կոսոբոկովը
12:23
09 Սեպտեմբերի 2021
10 ժամ ջուր չի լինի. «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.10 ժամ ջուր չի լինի