ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Բորիս Պոկրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ. ուրբաթ լրանում է Պոկրովսկու 97-ամյակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Տաղանդավոր ռեժիսոր և մանկավարժ, Դուք օժտված եք պրոֆեսիոնալ վարպետության բարձրագույն մակարդակով, նկարչի նրբին հայացքով և ոճի անթերի զգացողությամբ։ Հիասքանչ բեմադրությունն ու ներդաշնակ կատարողականությունը Ձեր բազմաթիվ օպերային ներկայացումները դարձրել են համաշխարհային արվեստի դասական նմուշներ», - ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձի տեքստում։
«Այսօր Ձեր զավակը՝ Մոսկվայի պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնը, հանդիսատեսի շրջանում մեծ համբավ է վայելում։ Այն նաև հայտնի է որպես վոկալ և բեմական վարպետության հեղինակավոր դպրոց։ Այստեղ հայտնվելը մեծ պատիվ է երիտասարդ երգիչների համար, քանի որ սովորել այնպիսի վարպետի մոտ, ինչպիսին Դուք եք, դա դեպի ճանաչում տանող ճիշտ ուղին է», - նշվում է շնորհավորական ուղերձում։
Բորիս Պոկրովսկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։ 1937-1943 թթ. որպես ռեժիսոր է աշխատել Գորկու անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1943-1982 թթ. Մեծ թատրոնի ռեժիսորն էր (1952-63 և 1967-80 թթ.՝ գլխավոր ռեժիսորը)։ 1972 թ.-ից իր կողմից հիմնադրված Մոսկվայի կամերային երաժշտության թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն է։ 1954 թ.-ից Թատերական արվեստի ռուսական ակադեմիայի (ГИТИС) պրոֆեսոր է։
ոկրովսկին արժանացել է Լինինի անվան մրցանակի, ԽՍՀՄ պետական չորս մրցանակների և Ռուսաստանի պետական մրցանակի։-0-