Ադրբեջանցի սահմանապահը վիրավորել է իր զինակցին, այնուհետև ինքնասպան եղել. ԶԼՄ
13.01.2009,
14:43
Ադրբեջանցի սահմանապահը վիրավորել է իր զինակցին, այնուհետև ինքնասպան եղել. ԶԼՄ
Ադրբեջանի սահմանամերձ զորամասերից մեկում երկու զինակիցների միջև վեճի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը վիրավորվել, երեշքաբթի հաղորդում են տեղեկան ԶԼՄ-ները։
Անցած հանգստյան օրերին տեղի ունեցած վեճի հետևանքով 2008 թ.-ի հոկտեմբերին Լերիկ քաղաքից ժամկետային զինծառայության զորակոչված Նահիդ Ահմեդովը մի քանի անգամ կրակել է իր զինակից Էլշադ Ալիևի վրա, ով զինծառայության է զորակոչվել 2008 թ.-ի հունվարի Խաչմազ քաղաքից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս ամենից հետո Ահմեդովն ինքնասպանություն է գործել, իսկ Ալիևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ ընթանում է քննություն։ Սահմանապահ պետական ծառայությունում այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում։-0-