411.99
4.03
390.88
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանում գործատուներն աշխատանքից ազատելու փոխարեն նախընտրում են ուշացնել աշխատավարձերը. թերթ

10:48
17 Դեկտեմբերի 2008

Մի քանի շաբաթվա ընթացքում աշխատողների կրճատման աճի տեմպերը պակասել են, սակայն կրկնակի անգամ աճել են աշխատավարձերի ուշացումները։ Փորձագետները կարծում են, որ հետագայում գործատուները կնախընտրեն աշխատանքից ազատելու փոխարեն ուշացնել աշխատավարձերը և աշխատակիցների հաշվին տրվող արձակուրդները, չորեքշաբթի գրում է «Վեդոմոստի» թերթը։

2008 թ.-ի դեկտեմբերի 4-9-ը զբաղվածության ծառայության մարմիններում գրանցված գործազուրկների թիվն աճել է 0,8 տոկոսով և 2008 թ.-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1,326 մլն մարդ, գրում է հրատարակությունը՝ հիշեցնելով, որ անցած շաբաթվա դրությամբ այդ աճը կազմել է 1,67 տոկոս, իսկ մեկ շաբաթ ավելի վաղ՝ 2,3 տոկոս։

«Աշխատանքից ազատելու ալիքի անկման մասին ես չէի խոսի, չէ՞ որ տնտեսության իրական հատվածում ճգնաժամն իրեն զգացնել կտա միայն փետրվար-մարտին», - կարծում է Սոցիալական քաղաքականության անկախ ինստիտուտի տնօրեն Տատյանա Մալևան։

Ինչպես հաղորդում է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը, դեկտեմբերի 10-ի դրությամբ գործատուի մեղքով աշխատանքից զրկված՝ ոչ ամբողջական աշխատանքային օր աշխատող աշխատակիցների, ինչպես նաև գործատուի նախաձեռնությամբ արձակուրդի մեջ գտնվող աշխատակիցների թիվն աճել է անցած շաբաթվա համեմատ և կազմել 207 589 մարդ։

Ռուսաստանում նոյեմբերին աշխատավարձերի ուշացումը կտրուկ աճել է՝ 93 տոկոսով (հոկտեմբերին՝ 33,4 տոկոսով և սեպտեմբերին՝ 2,1 տոկոսով)։

Ինչպես երեքշաբթի հաղորդել է ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունը, նոյեմբերին աշխատավարձերի պարտքն ավելացել է 3,741 միլիարդ ռուբլով և հասել 7,765 ռուբլու։

«Եթե հոկտեմբերին աշխատատեղերի թիվը կրճատվել էր 15 տոկոսով, ապա նոյեմբերին այն կրճատվել է 33 տոկոսով (ընդ որում ամենաշատը շինարարական ոլորտում՝ 63 տոկոս և ֆինանսական ոլորտում՝ 56 տոկոս)», - նշում է Աշխատակազմի ընտրության հարցերով խորհրդատուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Օսկինը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են