575.78
6.71
487
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական տնտեսության վերելքի զգալի գործոն են դառնում նաև ռուսական ներդրումները. Պուտին

20:06
05 Դեկտեմբերի 2008

ՄՈՍԿՎԱ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական տնտեսության վերելքի զգալի գործոն են դառնում նաև ռուսական ներդրումները, որոնց կուտակային ծավալn արդեն 1,6 մլրդ. ԱՄՆ դոլար է կազմում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր մենք անդրադարձանք բոլոր ուղղություններով մեր համագործակցության բոլոր թեմաներին։ Իհարկե, գլխավոր ուղղությունը տնտեսական ոլորտի փոխգործակցության հարցերն էին»,- ասաց Պուտինը։

Նա նշեց, որ ընթացիկ տարում փորձագետներն արձանագրում են երկկողմ առևտրատնտեսական կապերի բավականին լավ դինամիկա, կայուն կերպով աճում է առևտրաշրջանառությունը, 2007 թ.-ին այն ավելացել է գրեթե 17 տոկոսով։

Պուտինը բավականին օգտակար է համարում Հայաստանում ռուսական խոշոր ընկերությունների գործունեության ընդլայնումը, այնպիսի, ինչպիսիք են Գազպրոմը, ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵէՍ-ը, ՌԵՈՒ-ն, ինչպես նաև որոշ ռուսական բանկեր, մասնավորապես, ՎՏԲ-ն։

«Համատեղ նախագծերի լավ հեռանկարներ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՎԷՀ-ը, գունավոր մետալուրգիան, տրանսպորտը, շինարարությունը, բանկային ոլորտը և տեղեկատավական տեխնոլոգիաները»,- ասաց նա։  

ՌԴ վարչապետի խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման հարցերը գտնվում են ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ «Ավելացնեմ, որ բանակցությունների ընթացքում մենք դրական գնահատական ենք տվել դրա գործունեությանը»,- ասաց Պուտինը։

«Միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ ձեռք բերված արդյունքները բոլորովին էլ սահման չեն մեր երկրների համար, և մենք մտադիր ենք զարգացնել մեր փոխգործակցությունը»,- ավելացրեց նա։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտի հետագա համատեղ քայլերի հարցը։  

«Իհարկե, խոսեցինք նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրների մասին, որն այսպես թե այնպես անդրադառնում է մեր երկրների վրա»,- ասաց Պուտինը։

Նա ընդգծեց, որ ռուսական կողմն այսօրվա բանակցությունների ընթացքով բավարարված է։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին աճել է 19,2 տոկոսով՝ կազմելով 866,2 մլն. դոլար։ --0--

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:08
15 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի գործողությունները «հիմնավորեց» եռակողմ հայտարարություններում առկա բացթողումներով (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանեց Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել․ՎԻԴԵՈ
14:42
15 Սեպտեմբերի 2021
Հայաստանը 7 երկրից արգելել է խոզի մսի ներմուծումը աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով
Հայաստանը 7 երկրից արգելել է խոզի մսի ներմուծումը աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով
11:57
15 Սեպտեմբերի 2021
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
11:11
15 Սեպտեմբերի 2021
Երևան, հնարավոր է, բերվեն 12 մետրանոց 100 ավտոբուսներ
Քաղաքապետարանից հայտնեցին, որ տրանսպորտի բեռնաթափման նպատակով նախատեսվում է համալրել ավտոբուսային պարկը
11:05
15 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
10:58
15 Սեպտեմբերի 2021
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք` Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված
10:05
15 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
23:48
14 Սեպտեմբերի 2021
Սերժանտի մահվան և զինծառայողի վիրավորման գործով ձերբակալվել է նրանց ծառայակիցը
Սերժանտի մահվան և զինծառայողի վիրավորման գործով ձերբակալվել է նրանց ծառայակիցը
23:23
14 Սեպտեմբերի 2021
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով
21:36
14 Սեպտեմբերի 2021
Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից. փաստաբանը՝ COVID-19-ի դեմ պատվաստումների հարկադրանքի մասին
Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից. փաստաբանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարկադրանքին
21:24
14 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ Երևանի ավտոբուսների օդորակիչները չեն հովացնում․ քաղաքապետարանից նշել են պատճառը (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Ինչու՞ Երևանի ավտոբուսների օդորակիչները չեն հովացնում․ քաղաքապետարանից նշել են պատճառն ու ներկայացրել պարզաբանումներ.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

19:37
14 Սեպտեմբերի 2021
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐԵՐ. Զոհ՝ սահմանին, գաղտնի գործարք Աղվան Հովսեփյանի հետ և հայ ներկայացող ադրբեջանցիներ (ՎԻԴԵՈ)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐԵՐ. Զոհ՝ սահմանին, գաղտնի գործարք Աղվան Հովսեփյանի հետ և հայ ներկայացող ադրբեջանցիներ.ՎԻԴԵՈ