ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հիմնախնդրի կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ առաջիկա ամիսների ընթացքում պատրաստել հակամարտության կարգավորման բազային սկզբունքներն ու դրանց հիման վրա պատրաստել համապարփակ խաղաղ համաձայնագիր, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԽ ներկայացուցիչների՝ Հելսինկիում կայացած հանդիպման ավարտին։
«Մենք կոչ ենք անում (Լեռնային Ղարաբաղի հակամարտության) կողմերին Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել առաջիկա ամիսներին կարգավորման հիմնարար սկզբունքներ մշակելու, և այնուհետև դրանց հիման վրա համապարփակ խաղաղ համաձայնագրի պատրաստելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ խթան հանդիսացավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում և այդ հանդիպման շրջանակներում ստորագրված հռչակագիրը։ -0-