Մոսկվայի իշխանությունները հաստատել են «Եվրատեսիլ-2009» մրցույթի անցկացման պլանը. այն կբացվի մայիսի 9-ին Վորոբյովիյե Գորիում և կավարտվի մայիսի 16-ին Գոստինի դվորում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը։
«Քաղաքապետի կարգադրությամբ «Եվրատեսիլը» կանցկացվի մայիսի 1-ից 16-ը։ Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 12-ին և 14-ին, իսկ մրցույթի եզրափակիչը՝ մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում։ Բացման արարաղությունը կկայանա մայիսի 9-ին, ժամը 20։00-ին Վորոբյովիյե Գորիի Համալսարանական հրապարակում, իսկ փակման արարողությունը՝ մայիսի 16-ին, ժամը 23.30-ին է՝ Գոստինի դվորում», - ասել է քաղաքապետարանի աշխատակիցը։
Մրցույթի անցկացման պատճառով Մոսկվայում կարող է փոխվել քաղաքային տրանսպորտի աշխատանքի ռեժիմը։
Նրա խոսքերով, մրցույթի նախապատրաստական և անցկացման ծախսերը կիրականացվի դաշնային բյուջեի, Մոսկվայի բյուջեի և ներգրավված միջոցների հաշվին։
««Եվրատեսիլ-2009»-ի նախապատրաստման և անցկացման աշխատանքային հատուկ խումբը կգլխավորի Մոսկվայի փոխքաղաքապետ Վալերի Վինոգրադովը», - ասել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը։-0-