«ՌԻԱ Նովոստին» հավաքում է ազգային ԶԼՄ-ներին

24.11.2008, 19:07
«ՌԻԱ Նովոստին» հավաքում է ազգային ԶԼՄ-ներին
«ՌԻԱ Նովոստին» հավաքում է ազգային ԶԼՄ-ներին

«ՌԻԱ Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՌԴ նախագահի աշխատակազմի աջակցությամբ Մոսկվայում դեկտեմբերի 1-3-ն անցկացնում է «ԶԼՄ-ները և Անկախ պետությունների համագործակցության հումանիտար ներուժը» խորագրով ազգային ԶԼՄ-ների երրորդ ֆորումը։

Ֆորումին հրավիրված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև Համագործակցության երկրների փորձագիտա-վերլուծական համայնքի առաջատար անդամները։  

Նման միջոցառման նախաձեռնող հանդես գալով՝ «ՌԻԱ Նովոստին» հույս ունի համախմբել լրագրողական համայնքի ջանքերը՝ Համագործակցության տեղեկատվական տարածքը համագործակցության արդյունավետ գործիք դարձնելու համար։

Ֆորումներ անցկացնելու պատմությունը սկսվում է 2006 թ.-ի դեկտեմբերից, երբ Մոսկվայում անցկացվեց ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային ԶԼՄ-ների առաջին ֆորումը։ Այդ ժամանակ մասնակիցներն առաջարկեցին կանոնավոր կերպով մեդիաֆորումներ անցկացնել։   

Այժմ երրորդ ֆորումի շրջանակներում մասնակիցների առջև դժվար խնդիր է դրված՝ կայուն տեղեկատվական գործընկերության մոդել մշակել և ինտեգրալ լրատվական նախագծերի հաշվին ընդլայնել համագործակցության տեղեկատվական-հումանիտար ոլորտը։ --0--