Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը կքննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների կոմիտեի նիստում, որը տեղի կունենա չորեքշաբթի ՀՀ մայրաքաղաքում, հայտնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Անշուշտ, մենք անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ քննարկելու ենք օգոստոսի 8-ին Վրաստանի կողմից իրականացրած ագրեսիայից հետո Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակը, բավականին լուրջ իրադրության զարգացման միտումները, որոնք այսօր նկատում ենք»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Բորդյուժան։
Նրա խոսքերով, նիստի մասնակիցները իրազեկվելու են այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է Ռւոսաստանը ավերված Ցխինվալիի և Հարավային Օսեթիայի ավերված այլ բնակավայրերի վերականգնման ուղղությամբ։ «Կքննարվեն նաև այն գործողությունները, որոնք մենք ակնկալում ենք ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ բոլոր անդամ-պետություններից»,- նշեց Բորդյուժան։
Ինչպես նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կքննարկվեն նաև Կոմիտեի նախորդ նիստերում ընդունված որոշումների լուծումների իրագործմանն առնչվող հարցեր։ «Դա շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ոչ միայն որոշումներ ընդունի, այլև կարողանա դրանք իրագործել»,- ասաց նա։
Ըստ նրա, անվտանգության խորհուրդների նիստի օրակարգում ընդգրկված է իրավապահ, հակահրդեհային, վթարային-փրկարար մարմինների և ՀԱՊԿ անդամ-պետությունների հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման արտոնյալ ռեժիմի մասին համաձայնագրի նախագիծը։
«Համաձայնագիրը բացառապես կարևոր է մեզ համար և ենթադրում է կադրերի պատրաստում, այդ թվում՝ հայկական համապատասխան ծառայությունների համար, օրինակ, Արտակարգ իրավիճակների նախարարության համար, Ռուսաստանի և այլ պետությունների ԱԻՆ ուսումնական հաստատությունների հիմքի վրա»,- նշեց Բորդյուժան։
Բացի այդ, նրա խոսքերով, կքննարկվեն նաև պետությունների՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված հակաահաբեկչական գլոբալ ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրերի հետ կապված հարցեր, տեղեկատվական անվտանգությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, որոնք մարտահրավերներին ու սպառնալիքներին, մասնավորապես թմրանյութերին և անօրինական արտագաղթին դիմակայելու հիմնական ուղղությամբ տարվող գործունեությունը զարգացնելու խթան են դառնում։
«Մոսկովյան հանդիպման հետ մենք շատ մեծ հույսեր ենք կապում, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության նիստում քննարկվելու են բավական լուրջ շատ հարցեր, այդ թվում՝ այս օրվան վերաբերող»,- ասաց Բորդյուժան։ -0-