410.25
6.49
395.12
+1
Եղանակը Երևանում
Հայ

ՌԻԱ Նովոստին նոր մուլտիմեդիոն կայք է թողարկում

13:58
05 Օգոստոսի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվկան գործակալությունը օգոստոսի 6-ին իր կայքի նոր տարբերակը կբացի, որտեղ կիրականացվեն ժամանակակից մուլտիմեդիոն լրագրության հնարավորություններն ամբողջությամբ, հայտնել է գործակալության Նորությունների միացյալ խմբագրության ղեկավարի առաջին տեղակալ Նատալիա Լոսևան:

«Նոր կայքը պարզապես դիզայնի փոփոխություն չէ, այլ տեղեկատվության հաղորդման բոլորովին այլ հասկացություն»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, նոր տարբերակը լիովին համապատասխանելու է ժամանակակից տեղեկատվական կայքի պահանջներին: «Մենք այլևս օրվա կամ շաբաթվա գլխավոր իրադարձություններն առանձին միջոցներով չենք մատուցում՝ տեքստ, դրան ամրացված նկար, հնարավոր է տեսանյութ կամ ինֆոգրաֆիկա: Մենք նյութը նախապես ծրագրում ենք մուլտիմեդիոն, բազմաֆորմատ ձևով, այն փորձում ենք պատմել այնպես, որ այն ինչ ավելի լավ է ցույց տալ, օգտվողը տեսնի, իսկ այն ինչ պետք է լսել, լսի ձայնապատկերով, բարդ բաները տեսնի ինֆոգրաֆիկայում և այլն»,- պատմել է Լոսևան:      

Գործակալության ներկայացուցիչը կարծում է, որ նոր կայքի համար միևնույն կերպով կարևոր են տեքստը, տեսանյութը, լուսանկարն և ինֆոգրաֆիկան: «Դրանք կներկայացվեն համարժեքորեն՝ կայքից օգտվողներին հնարավորություն տալով իրադարձությունները դիտել տարբեր տեսանկյուններից»,- ասում է Լոսևան:  

Նրա խոսքերով, նոր տարբերակում կես տարվա ընթացքում կհայտնվեն նոր տարրեր, մասնավորապես, RIAN.tv-ին՝ շուրջօրյա տեսահեռարձակման նախագիծը, նոր ինտերակտիվ ծառայություններ, թեմատիկ հատուկ նախագծեր: Ինչպես նաև 2008 թ.-ի ընթացքում ՌԻԱ Նովոստին կբացի կայքերի նոր տարբերակներ օտար լեզուներով:   

Նոր տեղեկատվական ռեսուրսը կտեղակայվի նախկին http://www.rian.ru հասցեով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
20:37
29 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:35
29 Նոյեմբերի 2022
Հայաստանում հաստատվեց ջրամատակարարման բարձրացված սակագինը
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
12:10
29 Նոյեմբերի 2022
Աննա Վարդապետյանը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
Գլխավոր դատախազը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու  դատախազի նկատմամբ
10:51
29 Նոյեմբերի 2022
Զորամասի ծառայություններից մեկի պետը շուրջ 20 հազ դոլարով օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել ռազմական գաղտնի տեղեկություններ (ՎԻԴԵՈ)
Զորամասի ծառայություններից մեկի պետը համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա հատուկ ծռայությունների հետ. ՎԻԴԵՈ
09:11
29 Նոյեմբերի 2022
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
20:35
28 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի էքսկլյուզիվ հովանավոր (ՖՈՏՈ)
Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է. ՖՈՏՈ
18:07
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
17:54
28 Նոյեմբերի 2022
ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Պապիկյանի մասնակցությամբ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքները
14:59
28 Նոյեմբերի 2022
Այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Վթարի պատճառով այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
14:37
28 Նոյեմբերի 2022
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու. քաղաքապետարան
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու