398.17
6.47
396.7
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգված է Թբիլիսիի հայկական եկեղեցու նկատմամբ ոտնձգությամբ

14:46
16 Մայիսի 2008

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգություն և վրդովմունք է հայտնել՝ «Սուրբ Նորաշեն» եկեղեցու և նրա հարակից տարածքի նկատմամբ ոտնձգության փաստի կապակցությամբ, որը կազմակերպել է Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևորական Հայր Տարիել Սիկինչելաշվիլին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին թեմի մամուլի ծառայությունից։

«Սուրբ Նորաշեն» եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի և հիմնադրման օրվանից մտել է Վիրահայոց թեմի կազմի մեջ։ XX հարյուրամյակի 30-ական թթ.-ին եկեղեցին, կրոնական այլ կառույցների հետ մեկտեղ, փակվել է կրոնական գործունեության համար և օգտագործվել է որպես գրապահոց։

«Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չի վերադարձրել եկեղեցին նրա օրինական, պատմական տիրոջը», - նշել են մամուլի ծառայությունից։

Վիրահայոց թեմում պնդում են, որ վերջին օրերին Հայր Տարիելը և նրա ենթակայության տակ գտնվող աշխատողների խումբը «Սուրբ Նորաշեն» եկեղեցու շենքը և նրան հարակից տարածքը ցանկապատելու նպատակով երկաթե ցանկապատ են կանգնեցնում, որի վրա Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հատուկ կրոնական տարրեր են։

«Հայկական Թեմը այդ փորձը դիտարկում է  որպես «Սուրբ Նորաշեն» եկեղեցու և Թբիլիսիի մյուս չորս հայկական եկեղեցիների պատկանելության հարցի քաղաքակիրթ որոշման մասին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջև հաստատված պայմանավորվածության խախտում՝ վրացական կողմից», - ընդգծվում է տեղեկատվության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Հայր Տարիելը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս մտադիր է «վերականգնողական» աշխատանքներ սկսել անմիջականորեն եկեղեցու ներսում, ինչից հետո այնտեղ կանցկացվի  ժամերգություն՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականների կողմից։

«Վերոշարադրյալի կապակցությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց  թեմը պաշտոնական հարցում է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարան, ինչպես նաև համապատասխան պետական կառույցներ, որոնք մինչ այժմ գործուն քայլեր չեն ձեռնարկել՝ զավթողական ակտը կանխելու ուղղությամբ, որը տարակուսանք և դժգոհություն է ասռաջացրել Վիրահայոց թեմի հավատացյալների շրջանում, որոնք այդ հանգամանքը դիտարկում են որպես դավանանքի ազատության և կրոնական իրավահավասարության՝ իրենց սահմանադրական իրավունքների ոտնահարում», - նշվում է տեղեկատվության մեջ։

«Հայկական թեմը հիշեցնում է վրացական կողմին ձեռքբերված պայմանավորվածության մասին, վճռականորեն պահանջում է հետևել դրան, հակառակ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների», - ընդգծել են մամուլի ծառայությունից։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:01
27 Հոկտեմբերի 2022
«Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է բիզնեսի առցանց գրանցման նոր ծառայությամբ (ՖՈՏՈ)
Ամերիաբանկի «Ամերիա Բիզնես» թվային հարթակի նոր ծառայություններից է անհատ ձեռներեցների առցանց գրանցումը. ՖՈՏՈ
20:23
27 Հոկտեմբերի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
18:21
27 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զոհված զինծառայողի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զոհված զինծառայողի մարմին
13:59
27 Հոկտեմբերի 2022
Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
12:48
27 Հոկտեմբերի 2022
Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա, կխրախուսվեն աշխատանքի վերադարձող մայրերը
Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա, կխրախուսվեն աշխատանքի վերադարձող մայրերը
11:43
27 Հոկտեմբերի 2022
ՀՀ–ում ԵՄ դիտորդները սկսել են իրենց առաջին պարեկությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում ԵՄ դիտորդները սկսել են իրենց առաջին պարեկությունը. ՎԻԴԵՈ
10:57
27 Հոկտեմբերի 2022
48 տարեկանում մահացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը
48 տարեկանում մահացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը
18:16
26 Հոկտեմբերի 2022
Այս տարի իրականացվելու է մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծ. գլխավոր տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ
Այս տարի իրականացվելու է մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծ. գլխավոր տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ
18:08
26 Հոկտեմբերի 2022
Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ ցանկանում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
16:25
26 Հոկտեմբերի 2022
«Շփոթմունքի արդյունք է». Ալեն Սիմոնյանը սխալվել է սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի թիվը նշելիս
«Շփոթմունքի արդյունք է». Ալեն Սիմոնյանը սխալվել է սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի թիվը նշելիս
15:48
26 Հոկտեմբերի 2022
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
15:36
26 Հոկտեմբերի 2022
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ
Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով