Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացվող 2008 թ.-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ռուս ոստիկանները կմասնակցեն հասարակական կարգի պահպանման գործում, լրագրողներին է տեղեկացրել ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Միխայիլ Սուխոդոլսկին։
Ավելի վաղ ռուս ոստիկանները չեն մասնակցել կարգուկանոնի պահպանման գործում ֆուտբոլի եվրոպական և աշխարհի առաջնությունների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ներքին գործերի մարմինների ռուս աշխատակիցների պատվիրակությունը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերելու Ավստրիայի և Շվեյցարիայի ոստիկանության ստորաբաժանումներին՝ անսովոր իրավիճակների առաջացման ժամանակ, ինչպես նաև ազգությամբ ռուս զբոսաշրջիկների, մասնակիցների ու երկրպագուների կողմից իրավախախտումների համար զգուշացման ժամանակ», - ասել է Սուխոդոլսկին։
Նրա խոսքերով, անցած տարի Ավստրիայի ոստիկանության պետը Ռուսաստանին է առաջարկել կնքել Եվրո-2008-ի անցկացման ժամանակ անվտանգության ապահովման հարցերով համագործակցության մասին միջգերատեսչական հուշագիր։--0-