ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի ոստիկանությունը հայկական համայնքի ներկայացուցիչներին թույլ է տվել ավտոշարասյունով անցնել Թուրքիայի դեսպանատան շենքի կողքով՝ որպես այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության փաստը չճանաճելու բողոքի նշան, դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Շարասյունով անցնում է մոտ տասը մեքենա, ուղևորները իրենց ձեռքերում բռնել էին հայկական դրոշներ, իսկ վարորդները միացրել էին ազդանշանները։
Մոսկվայի Ռոսոտվյան պողոտայում գտնվող Թուրքիայի դեսպանատունը շղթայված է ոստիկաններով։
Պատահարներ չեն գարնցվում։ Իրավապահ մարմինները ներկայացուցիչները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից։
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանում, չճանաչված ԼՂՀ-ում և հայկական սփյուռքում նշում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Օսմանյան Թուրքիայում XIX-րդ դարավերջին և XX-րդ դարասկզբին հայերը կանոնավոր կերպով ենթարկվում էին արտաքսումների և հետապնդումների։ Մասնավորապես, 1915թ. ոչնչացվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի 40 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։--0—