«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» նախագահ, սակայն խնդրել է, որպեսզի այդ որոշում ուժի մեջ մտնի այն բանից հետո, երբ լիազորությունները կստանձնի պետության նոր նախագահը։
«Ես երախտագիտությամբ ընդունում եմ կուսակցության անդամների և նրա ղեկավարության առաջարկը», - ասել է Պուտինը։
«Համագումարի նման որոշումը, եթե այն ընդունվի, պետք է ուժի մեջ մտնի այն բանից հետո, երբ պետության ընտրված նախագահը կստանձնի իր պարտականությունները և, համապատասխանաբար, ձեր խոնարհ ծառայից՝ ինձանից հանվեն այդ (նախագահական) լիազորությունները», - ավելացրել է ՌԴ նախագահը։
ՌԴ ընտրված նախագահ Դմիտրի Մեդվեդևի երդման արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։-0-