ՌԴ Բեմարվեստի գործիչների բարձրագույն դպրոցը և նրա հիմնադիր Դադամյանը կնշեն հոբելյանը
Ռուսաստանի թատերական հասարակությունը ապրիլի 1-ին կնշի պրոֆեսոր Գենադի Դադամյանի 70-ամյա և նրա հիմնած ու ղեկավարած Բերմարվեստի գործիչների բարձրագույն դպրոցի 20-ամյա հոբելյանները, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Ռուսաստանի թատերական գործիչների միությունից։
Ռուսաստանի թատերական գործի զարգացման ու կայացման գործում Դադամյանի ավանդն անգնահատելի է։ Նա մի շարք գրքերի, գիտահետազոտական աշխատանքների, հոդվածների հեղինակ է, որոնք առանցքային նշանակություն ունեն թատրոնի վերաբերյալ հայրենական գիտության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պատմության և մշակույթի համար։ Պրոֆեսոր Դադամյանի ղեկավարությամբ Թատերարվեստի ռուսաստանյան ակադեմիայում և Բեմարվեստի գործիչների բարձրագույն դպրոցում արդեն կրթվել է թատերական գործունեությամբ զբաղվողների արդեն մի քանի սերունդ, որոնք լուծում են դարերի սահմանագծին ռուսական թատրոնի առջև ծառացած բարդ խնդիրները։
Ապրիլի 2-ին երկրի բոլոր կողմերից Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ հոբելյանը նշելու համար, կհավաքվեն դպրոցի շրջանավարտները։ Հանդիսավոր արարողության կարգախոսը կդառնան հետևյալ խոսքերը՝ «Դադամյանի դպրոցը հայրենական թատերական կյանքի ալֆան ու օմեգան է»։-0—