429.84
4.38
403
+5
Եղանակը Երևանում
Հայ

«ՌԻԱ Նովոստին» մուտք է գործել MINDS International մուլտիմեդիայի ասոցիացիա

13:47
19 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Պրահայում տեղի ունեցած MINDS International մուլտիմեդիայի միջազգային ասոցիացիայի ժողովի ժամանակ «ՌԻԱ Նովոստին» ընդունվել է ասոցիացիա՝ որպես գործընկեր Ռուսաստանից։

MINDS International ասոցիացիան հիմնադրվել է 2007 թ.-ին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների տասնմեկ առաջատար տեղեկատվական գործակալությունների կողմից՝ MINDS (Բջջային, տեղեկատվաման և լրատվական ծառայություններ) նախագծի հիման վրա, որը 2004 թ.-ից ֆինանսավորում է ԵՄ-ն։ Բացի «ՌԻԱ Նովոստիից» ասոցիացիայի կազմում են Եվրոպայի տասներեք երկրների տեղեկատվական գործակալություններ (Ֆրանս Պրես, ԴՊԱ, ԷՖԷ և այլն) և ԱՄՆ-ի ու Կանադայի տեղեկատվական գործակալություններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

««ՌԻԱ Նովոստիի» համար MINDS International մուտք գործելը նշանակում է համաշխարհային տեղեկատվական գործակալությունների առաջատար մշակումների նկատմամբ մուտքի իրավունք, իսկ դա թույլ կտա գործակալությանը կրճատել ԶԼՄ-ների և բջջային օպերատորների համար մուլտիմեդիայի տեղեկատվական նոր ծառայությունների ներմուծման ժամկետները», - ասել է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը՝ համոզմունք հայտնելով նաև, որ «նման ծառայությունների մշակման և ներմուծման գործում «ՌԻԱ Նովոստիի» սեփական փորձը ևս օգտակար կլինի ասոցիացիայի այլ մասնակիցների համար, որոնցից շատերի հետ մեզ կապում են երկարատև հարաբերություններ»։

MINDS International ասոցիացիայի նպատակն է բարենպաստ պայմանների ստեղծումը՝ լրատվական տեղեկատվության մատակարարման և արտացոլման շարժական և մուլտիմեդիայի տեխնոլոգիաների զարգացման նպատակով։ Ասոցիացիայի շրջանակներում նրա անդամները հնարավորություն են ստանում օգտագործել միմյանց և կողմնակի մատակարարների մշակումները՝ սեփական կամ համատեղ շարժական և մուլտիմեդիայի ծառայությունների ձևավորման հետ մեկտեղ։

«Մենք ուրախ ենք տեսնել «ՌԻԱ Նովոստիին» որպես Ռուսաստանից մեր գործընկեր, քանի որ երևում է, որ այս գործակալությունն այստեղ առաջատարն է և զարգանում է», - ասել է MINDS International-ի գործադիր տնօրեն Վոլֆգանգ Նեդոմանսկին (Wolfgang Nedomansky)։ Նրա խոսքերով, Ռուսաստանում գործընկերոջ առկայությունը կամրապնդի MINDS International-ը՝ եվրոպական տարածաշրջանի մասշտաբներում և կնպաստի նրա հետագա ընդլայնմանը դեպի Արևելք։

MINDS International-ի միասնական ապրանքային ցանկը իր մեջ ներառում է տեղեկատվության վիզուալ գործիքներ, այդ թվում նաև եռաչափ անիմացիոն ինֆոգրաֆիկայի օգտագործում, ինչպես նաև ինտերակտիվ շարժական և ինտերնետ-ծառայությունների ստեղծում։ MINDS International-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում, իսկ գրանցված է ասոցիացիան Գերմանիայում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ