ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումները, որոնք դադարեցվել էին մարտի 11-ին՝ Ինգուրի-ՀԷԿ-ի ենթակայանում հոսանքափոխարկչի պլանային վերանորոգման պատճառով, կարող են վերսկսվել արդեն մարտի 14-ին, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռուսաստանի էներգաընկերություններից մեկի աղբյուրը։
«Վերանորոգումը կարող է ավարտվել արդեն մարտի 14-ին, և այդ օրվանից էլեկտրաէներգիայի մատակարարումները Վրաստան կարող են վերսկսվել», - ասել է նա։
ՌԴ-ն վերանորոգման պատճառով ժամանակավորապես անջատել է «Կավկասիոնի» էլեկտրահաղորդման գիծը՝ դրանով դադարեցնելով էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան։
Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Կավկասիոնիի» անջատումը չի սպառնում Վրաստանի էներգաանվտանգությանը, քանի որ շրջաններում օգտագործվում են տեղական ռեսուրսները, և Վրաստանի էներգահամակարգն աշխատում է Ադրբեջանի հետ զուգահեռ ռեժիմում։-0-