ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նոր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա մայիսի սկզբին, հաստատել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը։
«Ավանդաբար երդման արարողությունը տեղի է ունենում մայիսի սկզբին։ Նախորդը տեղի էր ունեցել մայիսի 7-ին և դրա նախորդը ևս, իմ կարծիքով, մայիսի 7-ին էր», - ասել է Չուրովը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-