ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի օրինակը եզակի է և չի կարող որպես նախադեպ դիտարկվել այն ներքին հակամարտությունների համար, որոնք գոյություն ունեն Վրաստանում՝ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, երեքշաբթի Թբիլիսիում լրագրողներին հայտարարեց ԵՄ-ում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, որը գլխավորում է Եվրամիության «եռյակի» պատվիրակությունը։
«Մենք բազմիցս նշել ենք և նշում ենք, որ Կոսովոն եզակի օրինակ է և չի կարող դիտարկվել որպես նախադեպ։ Ես որևէ կապ չեմ տեսնում Կոսովոյի և Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներքին հակամարտությունների միջև»,- Ռուպելի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Գրուզիան»։--0—