431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Բոլոր կուսակցությունները, որոնք աջակցում են Մեդվեդևի առաջադրմանը, մասնակցելու են նախընտրական քարոզարշավին

18:20
29 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Բոլոր չորս կուսակցությունները, որոնք աջակցում են ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջադրմանը ՌԴ նախագահի պաշտոնում, համատեղ աշխատելու են նախընտրական քարոզարշավի ընթացքում, հաղորդեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Վյաչեսլավ Վոլոդինը։

«Մենք անպայման միասին ենք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, այժմ արդեն ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքներն այս ուղղությամբ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Վոլոդինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեդվեդևի առաջադրման նախաձեռնությունը պատկանում է «Եդինայա Ռոսիա» (Միասնական Ռուսաստան), «Սպրավեդլիվայա Ռոսիա» (Արդար Ռուսաստան), «Ագրարնայա պարտիա» (Ագրարային կուսակցություն) և «Գրաժդանսկայա սիլա» (Քաղաքացիական ուժ) կուսակցություններին։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին։

Վոլոդինը նաև հաղորդեց, որ Մեդվեդևի շրջանային ընտրական շտաբներն արդեն ձևավորված են, իսկ մոտակա օրերին կսկսեն աշխատանքը։

Նրա խոսքերով, «Սպրավեդլիվայա Ռոսիայի», «Գրաժդանսկայա սիլայի» և Ագարարային կուսակցության ներկայացուցիչները մեծապես ներգրավված կլինեն ընտրական շտաբների աշխատանքում, հատկապես այն շրջաններում, որտեղ այս կուսակցություններն ամուր դիրքեր ունեն։

Ինչ վերաբերում է թեկնածուի նախընտրական ծրագրին, ապա, Վոլոդինի խոսքերով, այն կհրապարակվի փետրվարի 2-ից հետո, երբ ԶԼՄ-ներում մեկնարկելու է քարոզչական շրջանը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:38
15 Նոյեմբերի 2023
МТС-ի հայկական դուստր ընկերությունը վաճառվել է կիպրական ընկերության
7 ամիս առաջ նմանատիպ գործարքը մերժվել էր
10:38
15 Նոյեմբերի 2023
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մոտ 200 խոստումնալից երիտասարդ 3 հագեցած օր անցկացրեց Դիլիջանում, շփվեց ֆինանսաբանկային համակարգի պրոֆեսիոնալների հետ և աշխատեց Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից առաջադրված՝ ընկերության զարգացման ռազմավարական քեյսի լուծման վրա․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:28
14 Նոյեմբերի 2023
«Հետք». ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել
Հրապարակվել են պետական աջակցության չափն ու ընկերությունների մասին տվյալները
20:31
14 Նոյեմբերի 2023
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Երևան
Նշվել է, որ Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում
16:04
14 Նոյեմբերի 2023
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով, սպասվում է քամի, անձրև
Քամու ուժգնացում, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
15:40
14 Նոյեմբերի 2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Ներքին Խնձորեսկ» սահմանապահ ուղեկալի բացումը (ՎԻԴԵՈ)
Նորակառույց սահմանապահ ուղեկալն ապահովված է ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, նյութատեխնիկական միջոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով․ ՎԻԴԵՈ
15:21
14 Նոյեմբերի 2023
Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը
Այս հոդվածում կխոսենք էլեկտրոնային առևտրի, համաշխարհային միտումների և մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների մասին
14:06
14 Նոյեմբերի 2023
Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար
13:28
14 Նոյեմբերի 2023
Վրացական կողմը հաստատել ֆրանսիական Bastion զրահապատ մեքենաների տարանցումը Հայաստան
Վրացական կողմն հաստատել է «հատուկ բեռի» տարանցումը Հայաստան
11:55
14 Նոյեմբերի 2023
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ (ՍԽԵՄԱ)
Երևան–Սևան ճանապարհի որոշ հատվածներում կգործեն սահմանափակումներ․ ՍԽԵՄԱ
10:29
14 Նոյեմբերի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում և Արմավիրի մարզի մի շարք հասցեներում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում