ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևի ընտանիքը համապատասխան կերպով ընդունեց նրա առաջադրումը որպես նախագահի թեկնածու՝ առանց հիացմունքի, բայց և առանց հիստերիայի, հինգշաբթի Վորոնեժում լրագրողներին պատմեց Մեդվեդևը։
«Պետք է պատշաճը մատուցել ընտանիքիս, նրանք համարժեք ընդունեցին իմ որոշումը»,- ասաց Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մի կողմից, չեղան հիացմունքի արտահայտություններ՝ հասկանալի պատճառներով սա շատ դժվար որոշում է իմ ընտանիքի համար, առաջանում են բազմաթիվ խնդիրներ և սահմանափակումներ, բայց նաև հիստերիայի բռնկումներ չեղան այն կապակցությամբ, որ կյանքն ավարտված է»,- պատմեց նա։ «Այնպես որ, հույս ունեմ, որ մենք այս փորձությունը համատեղ կհաղթահարենք»,- ավելացրեց Մեդվեդևը։
Մեկնաբանելով լրագրողի խոսքերն այն մասին, որ ինքը (Մեդվեդևը) բավականին երիտասարդ է, 42-ամյա առաջին փոխվարչապետն ասաց. «Դա միշտ էլ սուբյեկտիվ է՝ երիտասարդ կամ ոչ այնքան»։
«Հնարավոր է՝ դա ձեզ է այդպես թվում, իսկ ինձ արդեն այդպես չի թվում»,- ժպտալով նշեց նա։--0—