Հինգշաբթի վարձույթ է դուրս գալիս նոր կատակերգություն՝ «Լավագույն ֆիլմը», որին մասնակցել են հայտնի «Կամեդի Կլաբ» և «Նաշա Russia» հեռուստահաղորդումների ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստանի վարձույթի ներկայացուցիչներն ակնկալում են, որ «Լավագույն ֆիլմը», որը Ռուսաստանում և ԱՊՀ-ում թողարկվում է 744 կրկնօրինակով, մեծ գումար կհավաքի։
«Ֆիլմ-նմանակման գաղափարը ծագել է «Կամեդի կլաբի» գաղափարի հետ։ Սակայն այն ժամանակ այնքան էլ շատ ռուսական ֆիլմեր չկային, որոնց հիման վրա կարելի էր նմանակում նկարահանել։ «Ցերեկային» և «Գիշերային» «Պահակախբմերից», ինչպես նաև «9-րդ վաշտ»-ից հետո մենք հասկացանք, որ պահը եկել է։ Եվ 2,5 տարի առաջ սկսեցինք գրել սցենարը», - լրատվամիջոցների համար ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողներին ասել է ֆիլմի պրոդյուսեր Արտակ Գասպարյանը։
Ֆիլմի արտադրության համար ծախսվել է 5 միլիոն դոլար, ևս 5 միլիոն դոլար ծախսվել է ֆիլմը գովազդելու համար։
Ինչ վերաբերում է ակնկալվող ստացվելիք գումարին, ապա ֆիլմի ստեղծողները կարծում են, որ «10 միլիոնը բավարար կլինի, 15-ը՝ լավ, 20-ը՝ գերազանց»։
«Փետրվարի 15-ին մենք սկսում են «Լավագույն ֆիլմի» երկրորդ մասի նկարահանումները, սակայն թե ինչ ֆիլմեր ենք մենք նմանակելու, դեռ գաղտնիք է», - ասել է «Կամեդի կլաբի» մասնակից Գարիկ Խառլամովը։ Ֆիլմը ստեղծողների խոսքերով, ֆիլմի երկրորդ մասից հետո ծրագրվում է նկարահանլ «Լավագույն ֆիլմ-3»-ը։
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Գարիկ «Բուլդոկ» Խառլամովը և դերասանուհի Ելենա Վելիկանովան։ Ֆիլմում նկարահանվել են նաև «Նաշա Russia»-ի մասնակից Միխայիլ Գալուստյանը, «Կամեդի կլաբի» ներկայացուցիչ Պավել «Սնեժոկ» Վոլյան, Արմեն Ջիգարխանյանը, Վալերի Բարինովը, Դմիտրի Նագիևը, Բորիս Մոիսեևը, Կսենիա Սոբչակը, Մարիկան, Ռուսաստանի հավաքականի հարձակվող Դմիտրի Սիչովը և այլոք։-0-