«ՌԻԱ Նովոստին» և «Էխո Մոսկվի» ռադիոընկերությունը հայտարարում են համատեղ նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում ռուսական լսարանը կարող է պարբերաբար ծանոթանալ ԱՄՆ-ի ազդեցիկ քաղաքական գործիչների, հայտնի փորձագետների և քաղաքագետների դիրքորոշումներին՝ աշխարհի առավել այժմէական թեմաների վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Յուրաքանչյուր շաբաթ Մոսկվայի ռադիոընկերության ուղիղ եթերում Վաշինգտոնում «ՌԻԱ Նովոստիի» ներկայացուցչություն հրավիրված ամերիկացի նյուսմեյքերները պատասխանելու են լրագրողների և ռադիոլսողների ամենասուր հարցերին։
Եթերը վարելու են «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ Մոսկվայի տաղավարում և «ՌԻԱ Նովոստիի» տեսաբան Նարգիզ Ասադովը՝ Վաշինգտոնում։
Հարցազրույցների ընթացքում շոշափված առավել կարևոր հարցերը կվերլուծվեն ամփոփիչ նյութում, որը կտեղադրվի Գործակալության կայքում՝ «Վերլուծություն և մեկնաբանություններ» բաժնում։-0-