395.27
6.37
395.94
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ժիրինովսկին առաջարկել է Չիլինգարովին ճաշկերույթ կազմակերպել՝ Ռուսաստանի Հերոսի կոչում ստանալու կապակցությամբ

12:51
11 Հունվարի 2008

2008 թ.-ի առաջին լիագումար նիստի ժամանակ Պետդումայի պատգամավորները շնորհավորել են իրենց գործընկերոջը՝ հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովին՝ Հերոսի երկրորդ աստղը ստանալու կապակցությամբ, իսկ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է նրան այդ կապակցությամբ ճաշկերույթ կազմակերպել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Հինգշաբթի ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Հերոսի կոչում է շնորհել արկտիկական լայնածավալ խորջրյա արշավի մասնակիցներին, որոնք օգոստոսին Հյուսիսային բևեռում համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ կատարել են ջրասուզում։

 Արշավի կազմում եղել են Չիլինգարովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պ.Պ. Շիրշովի անվ. օվկիանոսագիտության ինստիուտի լաբորատորիայի ղեկավար Անատոլի Սագալևիչը, օվկիանոսագիտության ինստիտուտի ստորջրյա ապարատի հրամանատար Եվգենի Չերնյաևը։

Խորհրդարանականները ոտնկայս ծափահարում էին Ռուսաստանի նոր Հերոսին՝ մինչ նա մոտենում էր ամբիոնին։

«Ինձ համար սա շատ կարևոր և կենսական իրադարձություն է։ Ես շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Սա այն բանի գնահատականն է, որ պետությունը շատ ակտիվորեն սկսում է զբաղվել Արկտիկայի խնդիրներով», - ասել է Չիլինգարովը։

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը չի սահմանափակվել միայն շնորհավորանքներով, այլ նաև առաջարկել է ճաշկերույթ կազմակերպել Ռուսաստանի Հերոսի հաշվին։

«Մենք պատրաստ ենք մասնակցել նրա (Չիլինգարովի)  հաշվին կազմակերպված ճաշկերույթիվ», - ասել է պալատի փոխխոսնակը։

Չիլինգարովը արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչմանը 1986 թ.-ի փետրվարին՝ Անտարկտիկայի սառույցներից «Միխայիլ Սոմով» գիտահետազոտական նավի ազատմանն ուղղված առաջադրանքի օրինակելի կատարման համար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:42
07 Նոյեմբերի 2022
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում
16:30
07 Նոյեմբերի 2022
Ջերմուկում ճոպանուղին չի գործում ադրբեջանական գնդակոծությունից հետո վնասվելու պատճառով. մարզպետ
Մարզպետն ասաց, որ այս պահին վտանգ չի տեսնում, եթե ճոպանուղու աշխատանքը վերականգնվի, սակայն չի բացառում հակառակորդի կողմից հնարավոր հարձակման ռիսկը
10:08
07 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
09:59
07 Նոյեմբերի 2022
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը - ԱԳՆ
22:23
04 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:00
04 Նոյեմբերի 2022
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
16:18
04 Նոյեմբերի 2022
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
15:41
04 Նոյեմբերի 2022
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը (ՖՈՏՈ)
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը. ՖՈՏՈ
11:59
04 Նոյեմբերի 2022
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
Երևանից առաջին անգամ գործարկվում են կանոնավոր չվերթեր դեպի Վենետիկ
11:40
04 Նոյեմբերի 2022
Այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր շուրջ 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:02
04 Նոյեմբերի 2022
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
«Պոբեդա»–ն թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
10:05
04 Նոյեմբերի 2022
ՊՆ-Ն հայտարարություն է տարածել
ՊՆ-Ն հայտարարություն է տարածել