417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

Սահակաշվիլին հաղթանակ է տարել Վրաստանի նախագահական ընտրություններում. ԿԸՀ

13:39
09 Հունվարի 2008

Հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Թարխնիշվիլին։

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանում և արտասահմանում 3512 ընտրատածքներից 3482-ի քվեարկության ձայների հաշվարկից հետո Սահակաշվիլին հավաքել է ձայների 52,21 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«30 ընտրատարածքների արդյունքները դեռևս հաշված չեն, սակայն նրանք այնքան փոքրաթիվ են և չեն գերազանցում Վրաստանի բնակչության 0,1 տոկոսը, որ հրապարկված տվյալների մեջ զգալի փոփոխություններ չեն կարող մտցնել», - ասել է Թարխնիշվիլին։

ԿԸՀ-ի նախագահը ընդգծել է, որ բողոքների քննարկումներից կախված հրապարկված տվյալները կարող են փոխվել։ ԿԸՀ-ն տեղեկացրել է նախնական տվյալները, նշել է Թարխնիշվիլին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այդ բողոքների քննարկումից հետո տվյալների զգալի փոփոխություններ չեն արվի։

Սահակաշվիլու հիմնական մրցակից, միասնական ընդդիմության առաջնորդ Լևան Գաչեչիլաձեն հավաքել է ընտրողների ձայների 25,6 տոկոսը։

Այնուհետև թեկնածուների օգտին արված ձայները դասավորվել են հետևյալ կերպ՝ Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլի՝ 6,99 տոկոս, Դավիթ Գամկրելիձե՝ 4,02 տոկոս, Շալվա Նատելաշվիլի՝ 6,42 տոկոս, Գեորգի Մայիսաշվիլի՝ 0,76 տոկոս, Իրինա Սարիշվիլի՝ 0,19 տոկոս։

Վրաստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալները պետք է հրապարկվեն ընտրություններից տասն օր անց։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ այդ օրերի ընթացքում ընտրությունների անցկացման գործընթացի և ընտրողների ձայների հաշվարկի հետ կապված բոլոր բողոքները պետք է քննարկվեն։

Ընդդիմությունը հայտարարել է ընտրությունների արդյունքների կեղծիքների մասին։Վրաստանի միասնական ընդդիմության նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն  հունվարի 9-ին, տեղական ժամանակով՝ 14 00-ից  սկսել է հացադուլ՝ որպես բողոքի նշան ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների։ Նա պահանջում է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ և Հանրային  հեռուստատեսությամբ  ընդդիմությանը տրամադրել ուղիղ եթեր։

Չորեքշաբթի հայտնի դարձավ նաև միասնական ընդդիմության գործողությունների հետագա ծրագրերի մասին։

Վրաստանի միասնական ընդդիմությունը հունվարի 13-ին կսկսի բողոքի զանգվածային գործողություններ, եթե Վրաստանի ԿԸՀ-ն չորոշի անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմությունից առաջադրված Վրաստանի նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեն։

Հնարավոր է, որ միասնական ընդդիմության կոչին միանան ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք չեն մտնում կոալիցիայի մեջ։ Մասնավորապես, խոսքը գնում է «Նովիե պրավիե» և Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունների մասին, որոնց թեկնածուներ Դավիթ Գամկրելիձեն և Շալվա Նատելաշվիլին, ըստ ԿԸՀ-ի տվյալների, հավաքել են ընտրողների ձայների 7 տոկոսից պակաս։

Անցած տարվա նոյեմբերին ընդդիմության կողմնակիցների զանգվածային ցույցերը հանգեցրին ոստիկանության հետ բախումների։ Երկրում արտակարգ իրավիճակ մտցվեց և հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ