567.05
6.66
483.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ն զբաղեցնում է ամենաուժեղ աշխարհաքաղաքական դիրքը «սառը պատերազմի» տարիներից. զեկույց

12:17
09 Հունվարի 2008

Ռուսաստանը 2008 թվական մուտք գործեց «սառը պատերազմի» տարիներից հետո ամենաուժեղ աշխարհաքաղաքական դիրքով. Մոսկվայի հիմնական բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվել են, կարծում են 2008 թ.-ի զեկույց-կանխատեսում՝ «Ստատֆոր» ամերիկյան հետազոտական կենտրոնի հեղինակները։

 «Ստրատֆորը» մասնավոր կազմակերպություն է, որը զբաղվում է աշխարհաքաղաքական գործընթացների կանխագուշակմամբ, ԱՄՆ-ում այն անվանում են «ստվերային ԿՀՎ»։

«Անզուսպ կերպով աճող բանակի անկումը հիմնականում դադարեցված է, գործածվում են սպառազինման նոր համակարգեր, երկիրը լի է նավթադոլարներով, արտաքին պարտքը մարված է, Չեչնիայի գրոհայինները զսպված են, կենտրոնական կառավարությունը գրեթե ճնշել է ընդդիմությունը, ռեժիմը ճանաչում ունի երկրի ներսում, իսկ ամերիկյան բանակը չափազանց սահմանափակված է իր գործողություններում՝ Ռուսաստանի առաջխաղացումը շրջափակելու համար սիմվոլիկ գործողություններից բացի ինչ-որ ավել բան անելու համար», - ասվում է զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սակայն, ինչպես նշում են հեղինակները, դեռևս կան որոշ խնդիրներ։ Օրինակ, էներգետիկ հատվածում։ «Ղազախստանի և Թուքմենստանի ուղղությամբ 2008 թ.-ին կառուցվող չինական խողովակները սպառնում են տեղափոխել էներգետիկ հոսքերը, որոնք մինչ այժմ կարող էին հոսել միայն հյուսիսային ուղղությամբ և ծառայել Ռուսաստանի նպատակներին», - ասվում է զեկույցի «Նախկին Խորհրդային Միություն» գլխում, որում ներկայացված է քարտեզ, որտեղ նշված են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղստանն ու Թուրքմենստանը։

Ռուսաստանը կարող է կորցնել Կենտրոնական Ասիան որպես տարածաշրջան այն դեպքում, եթե Ղազախստանը անցնի Պեկինի ազդեցության տակ, կարծում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։ «Այժմ Կրեմլը չի ցանկանում նույնիսկ ընդունել նման խնդրի գոյությունը։ Չինաստանը գողանում է Կենտրոնական Ասիան՝ կառուցելով ենթակառուցվածք, որն ավելի գրավիչ կդառնա Կենտրոնական Ասիայի երկրների համար Չինաստանի հետ ինտեգրվելու դեպքում, քան խորհրդային դարաշրջանի Ռուսաստանի կապերը», - ասվում է զեկույցում։

Էներգետիկ խնդիրներից բացի, մնում են նաև ռազմական բնույթի խնդիրները՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ասիայում բանակի արդիականացումը ստիպում են Ռուսաստանին կողմնորոշվել երկու ճակատով, «ինչը Ռուսաստանը չի կարողանում հաղթահարել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր»։

Զեկույցի հեղինակների կարծիքով, զարգացող Չինաստանի և ընդլայնվող ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի լույսի ներքո Ռուսաստանի երկարաժամկետ բարեկեցության համար «2008 թ.-ը պետք է դառնա գործողությունների տարի»։

Փաստաթղթում նշվում է, որ 2008 թ.-ին հետխորհրդային տարածքում հիմնական ուղղություններից մեկը կդառնա Ռուսաստանի էներգետիկ հատվածի համախմբումը, որը սկսվել է 2003 թ.-ին և մոտ ժամանակներում կհասնի իր գագաթնակետին։-0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:22
24 Սեպտեմբերի 2021
Ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով
Վարդևանյանը հայտնեց, որ ընդդիմությունը կդիմի ՍԴ պատվաստման և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով
12:29
24 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշում է, որ COVID-19–ի դեմ պատվաստանյութը 98,5%-ով պաշտպանում է, իսկ ի՞նչ են ասում գիտնականները.ՎԻԴԵՈ
11:07
24 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 906 դեպք, 672 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 906 դեպք, 672 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
10:53
24 Սեպտեմբերի 2021
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան
Ջերմաստիճանը 10 աստիճանով կտրուկ կնվազի, մարզերում կգրանցվի 0 աստիճան
10:28
24 Սեպտեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:15
24 Սեպտեմբերի 2021
Քրեական հեղինակությունները` Փաշինյանի դեմ,Գորիսում ծեծկռտուք է, Ադրբեջանն էլ նոր պատերազմ է հրահրում.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քրեական հեղինակությունները` Փաշինյանի դեմ,Գորիսում ծեծկռտուք է, Ադրբեջանն էլ նոր պատերազմ է հրահրում.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:00
23 Սեպտեմբերի 2021
Ավանեսյանն ԱԺ–ում հունից դուրս եկավ` չկարողանալով պատասխանել կորոնավիրուսի և պատվաստանյութի վերաբերյալ հարցին (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանն ԱԺ–ում հունից դուրս եկավ` չկարողանալով պատասխանել կորոնավիրուսի և պատվաստանյութի վերաբերյալ հարցին.ՎԻԴԵՈ
20:25
23 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով հոսպիտալացված 25 երեխա և շուրջ 30 հղի կա Հայաստանում.նախարար
Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսով հոսպիտալացված 25 երեխա և շուրջ 30  հղի կա Հայաստանում
15:55
23 Սեպտեմբերի 2021
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
ՀՀ փոխվարչապետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
14:18
23 Սեպտեմբերի 2021
Սյունիքի մարզպետի որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Սյունիքի մարզպետի որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
12:42
23 Սեպտեմբերի 2021
Պատվաստումը չի բացառում վարակման փաստը. Անահիտ Ավանեսյան (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանի խոսքով, «դելտա» մուտացված շտան ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ, այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել դիմակ կրելու կանոնները.ՎԻԴԵՈ
11:26
23 Սեպտեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում. այսօրվանից այն արդեն գործում է (ՍԽԵՄԱ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. երթևեկության փոփոխություն է կատարվել Երևանի խաչմերուկներից մեկում, որն արդեն գործում է.ՍԽԵՄԱ