Միխայիլ Սահակաշվիլին հաղթանակ է տանում նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին վկայում են 3512 տեղամասերից 3424-ի տվյալները, որոնք տեղադրված են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Սահակաշվիլին հավաքում է 52,21 տոկոս, միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն՝ 25,26 տոկոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Գործարար Բադրի Պատարկացիշվիլին հավաքում է 6,99 տոկոս։
ԿԸՀ-ի առաջին տվյալների համաձայն՝ Սահակաշվիլին հավաքել էր ձայների 69 տոկոսը՝ չորս անգամ ավելի շատ, քան Գաչեչիլաձեն՝ 16,68 տոկոս։ Այնուհետև նրանց միջև եղած տարբերությունը կրճատվել է, իսկ 819 տեղամասերի քվեաթերթիկների մշակումից հետո Սահակաշվիլին հավաքել էր ձայների 48,55 տոկոսը։-0-