398.17
6.47
396.7
+9
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի ընդդիմությունը մտադիր է նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկել ԿԸՀ-ում

13:38
08 Հունվարի 2008

Միասնական ընդդիմության առաջնորդները պատրաստվում են նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»։

Գործակալության տեղեկատվության համաձայն, երեքշաբթի առավոտյան նախագահի թեկնածու Լևան Գաչեչիլաձեի նախընտրական շտաբի ներկայացուցիչները և նրա կողմնակիցները հավաքվել են ԿԸՀ շենքի մոտ։

ԿԸՀ շենքի մոտ հավաքված Միասնական ընդդիմության առաջնորդների թվում են Գեորգի Խաինդրավան, Ջոնդի Բագատուրիան, Կոբա Դավիթաշվիլին և այլոք։ Ինչպես լրագրողներին է հայտարարել Բագատուրիան, ընտրությունների նախնական արդյունքներն արհեստականորեն բարձրացված են՝ հօգուտ Միխայիլ Սահակաշվիլու։ Բագատուրիան պնդում է, որ իրենց տվյալներով, ընտրություններում հաղթանակ է տարել Լևան Գաչեչիլաձեն։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի ավարտում է հունվարի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ձայների նախնական հաշվարկը։

ԿԸՀ տեղեկատվության համաձայն, 3,512 հազ. ընտրատածաքներից 3,070 հազարի (87,4%) տվյալների մշակումից հետո առաջատարը Միխայիլ Սահակաշվիլին է, որը ստանում է 52,1 տոկոս։ Այսպիսով, նա կարող է նախագահ դառնալ արդեն առաջին փուլից հետո։

Սահակաշվիլու հիմնական մրցակիցը՝ Միասնական ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, ԿԸՀ տվյալների համաձայն, դեռևս հավաքում է 24,98 տոկոս։

Արկադի (Բադրի) Պատարկացիշվիլին ստանում է 6,69 տոկոս, Շալվա Նաթելաշվիլին՝ 6,3 տոկոս, Դավիթ Գամկրելիձեն՝ 3, 91 տոկոս, Գեորգի Մայիսաշվիլին՝ 0,74 տոկոս, Իրինա Սարիշվիլի-Չանտուրիան՝ 0,19 տոկոս։

Ընտրություններին մասնակցել է շուրջ երկու միլիոն ընտրող։ Վրաստանի նախագահական ընտրություններին հաղթում է ընտրողների 50 տոկոս գումարած 1 ձայն հավաքած թեկնածուն։ Այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը, ԿԸՀ-ն նշանակում է ընտրությունների երկրորդ փուլ, որը պետք է անցկացվի առաջին փուլից երկու շաբաթ անց։

Երկրորդ փուլում քվեարկությունն անցկացվում է առաջին փուլում ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուների միջև։ Հաղթում է այն թեկնածուն, որը ստացել է ընտրողների ընդհանուր թվի ձայների մեկ հինգերորդ մասից ոչ պակաս։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:01
27 Հոկտեմբերի 2022
«Ամերիա Բիզնես» թվային հարթակը համալրվել է բիզնեսի առցանց գրանցման նոր ծառայությամբ (ՖՈՏՈ)
Ամերիաբանկի «Ամերիա Բիզնես» թվային հարթակի նոր ծառայություններից է անհատ ձեռներեցների առցանց գրանցումը. ՖՈՏՈ
20:23
27 Հոկտեմբերի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
18:21
27 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զոհված զինծառայողի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զոհված զինծառայողի մարմին
13:59
27 Հոկտեմբերի 2022
Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
Հայաստանում ներկայացվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
12:48
27 Հոկտեմբերի 2022
Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա, կխրախուսվեն աշխատանքի վերադարձող մայրերը
Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա, կխրախուսվեն աշխատանքի վերադարձող մայրերը
11:43
27 Հոկտեմբերի 2022
ՀՀ–ում ԵՄ դիտորդները սկսել են իրենց առաջին պարեկությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում ԵՄ դիտորդները սկսել են իրենց առաջին պարեկությունը. ՎԻԴԵՈ
10:57
27 Հոկտեմբերի 2022
48 տարեկանում մահացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը
48 տարեկանում մահացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը
18:16
26 Հոկտեմբերի 2022
Այս տարի իրականացվելու է մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծ. գլխավոր տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ
Այս տարի իրականացվելու է մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծ. գլխավոր տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ
18:08
26 Հոկտեմբերի 2022
Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ ցանկանում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
16:25
26 Հոկտեմբերի 2022
«Շփոթմունքի արդյունք է». Ալեն Սիմոնյանը սխալվել է սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի թիվը նշելիս
«Շփոթմունքի արդյունք է». Ալեն Սիմոնյանը սխալվել է սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի թիվը նշելիս
15:48
26 Հոկտեմբերի 2022
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ամսաթիվը
15:36
26 Հոկտեմբերի 2022
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ
Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով