ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Լատվիայի Անվտանգության ոստիկանությունը երկուշաբթի հայտարարեց հանցագործ ցանցի բացահայտման մասին, որը հիմնականում բաղկացած է պետական պաշտոնյաներից, որոնք զբաղվում էին լատվիական անձնագրեր պատրաստելով։
Այս պահին կասկածի տակ են գտնվում Լատվիայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով վարչության 19 աշխատակիցներ, ասվում է երկրի ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում։
«Անձնագրերը պատրաստվում և հիմնականում վաճառվում էին ռուսաստանցիներին, ինչպես նաև Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներին»,- հաղորդում է նախարարությունը։
Խոսքը փաստաթղթերի հասարակ կեղծման մասին չէ. անձնագրերի տերերի տվյալները գրանցվում էին բոլոր ռեգիստրներում և պետության էլեկտրոնային համակարգերում։ Արդյունքում անձնագրի տերը դառնում էր ԵՄ լիիրավ քաղաքացի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Կեղծ անձնագրեր ստացած անձանց ցանկը դեռևս չի հրապարակվում, սակայն այդ բոլոր մարդիկ հայտնի են իրավապահ մարմիններին։
Ցանցն աշխատել է 2004-2005թթ., և անօրինական ճանապարհով տրվել է ավելի քան 100 անձնագիր։
Լատվիական ԶԼՄ-ների տվյալներով, անձնագրերի «գնորդների» թվում կարող են լինել Ռուսաստանում հայտնի մարդիկ են։ «Օրինական» անձնագիր ձեռք բերելու համար պատվիրատուն ծախսել է 70-100 հազ. եվրո։--0—