Ռուսաստանը վստահ է ԵԱՀԿ-ի քաղաքական ապագայով. ՌԴ ԱԳՆ

26.12.2007, 17:30
Ռուսաստանը վստահ է ԵԱՀԿ-ի քաղաքական ապագայով. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Որպես քաղաքական կազմակերպություն, ԵԱՀԿ-ն չի սպառել իր ներուժը, վստահ է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Այս կազմակերպությունն ապագա ունի»,- ասաց Գրուշկոն չորեքշաբթի՝ ելույթ ունենալով «ՌԻԱ Նովոստիի» մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուս դիվանագետն ընդգծեց ԵԱՀԿ-ի եզակի ձևաչափը՝ թե մասնակիցների կազմով և թե կառուցվածքով։

Նրա խոսքերով, այս կազմակերպությունն այն քչերից է, որ զբաղվում է բոլոր տեսակի խնդիրներով, այդ թվում՝ Եվրոպայի քաղաքական կառուցվածքով։

ՌԴ ԱԳ փոխնախարարը ափսոսանք հայտնեց, որ վերջին ժամանակներս կազմակերպության օրակարգից «դուրս են եկել այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Կոսովոյի կարգավորումը և հյուսիսային Կիպրոսի հիմնախնդիրները»։

«ԵԱՀԿ-ն կարող է կազմակերպող սկզբի դեր խաղալ, որտեղ պետք է և կարելի է հավասարակշռություն փնտրել փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ»,- ասաց Գրուշկոն։

Միաժամանակ դիվանագետը նշեց, որ հասունացել է անհրաժեշտությունը՝ «ուշադիր դիտել, թե որ կազմակերպությունները ինչով են զբաղվում» և «գալ սկզբունքային ըմբռնման, որ այս ձևաչափերի գործունեությունները չպետք է կրկնօրինակեն միմյանց»։

«Միայն փոխադարձ ներդաշնակության միմյանց լրացնող ձևաչափով նրանք կարող են զարգանալ և զարգանալ այնպես, որպեսզի գոհացնեն բոլոր մասնակիցների շահերը»,- ընդգծեց Գրուշկոն։

ԵԱՀԿ-ի կազմում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ավելի քան 50 երկրներ են։--0—