Դեկտմեբերի 26-ին Մոսկվայում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միավորված շտաբում տեղի կունենա «ՀԱՊԿ հավաքական ուժերը. ստեղծման և զարգացման հիմքեր» գիտա-գործնական կոնֆերանսը, երեշքաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԱՊԿ Քարտուղարության մամուլի ծառայությունից։
«Գիտա-գործնական կոնֆերանսի ժամանակ նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական ուժերի ստեղծման և զարգացման հետ կապված այժմէական խնդիրները։ Միջոցառման մասնակիցները կգնահատեն աշխարհում տիրող ժամանակակից աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական իրավիճակը, նրա ազդեցությունը ինչպես ՀԱՊԿ-ի գործունեության և զարգացման վրա ընդհանրապես, այնպես էլ Կազմակերպության Հավաքական ուժերի վրա՝ մասնավորապես», - տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը՝ մեկնաբանելով նախատեսված միջոցառումը։
Կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Կազմակերպության անդամ-պետությունների ռազմական փորձագետներ, քաղաքագետներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, ՀԱՊԿ Քարտուղարության աշխատակիցներ, ՀԱՊԿ Միավորված շտաբի գեներալներ և սպաներ։-0-