ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում (ԱԽ) Ռուսաստանը վետո կդնի Կոսովոյի միակողմանի հռչակված անկախությանը հավանություն տվող որոշման վրա, հաստատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե լինի Կոսովոյի միակողմանի հռչակված անկախությանը հավանություն տվող որոշում, իհարկե, կլինի վետո։ Սակայն ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է բոլորին կեղտոտ բաներ անել՝ միայն թե հաստատվի։ Այլ այն պատճառով, որ վետոն միջազգային իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ է, որը Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո մեզ հնարավորություն է տալիս խուսափել գլոբալ խոշոր հակամարտություններից», - ասել է նախարարը «Վրեմյա Նովոստեյ» թերթին տված հարցազրույցում։
Լավրովի կարծիքով, եթե ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հայտարարեն, «որ այժմ իրենք, անտեսելով ՄԱԿ-ում գոյություն ունեցող օրինական իրավական բոլոր մեխանիզմները, իրենք պետք է որոշեն, թե ինչպես կիսեն Սերբիան, ինչպես կրծեն-անջատեն նրանից Կոսովոն, ինչպես թույլ չտան Կոսովոյում բնակվող սերբերին՝ արտահայտել իրենց կարծիքը այս հարցի շուրջ, ապա իրենք իրենց միջազգային իրավունքից դուրս վիճակում կդնեն»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության պարտականությունն է՝ պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման հասնելու համար, կարծում է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նրանք պարզապես պարտավոր կլինեն՝ անօրինական հայտարարել անկախության միակողմանի հռչակման մասին Կոսովոյի առաջնորդների որոշումը», - ասել է նա։
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ ԱԽ-ում ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչները, փակ դռների ետևում Կոսովոյի ճակատագրի վերաբերյալ բանակցություններից հետո, պաշտոնապես հայտարարել են, որ բանակցությունները ԱԽ շրջանակներում հաջողության չեն հասել և այդ պատճառով հարցը պետք է լուծվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
1999 թ.-ից Կոսովոյի երկրամասը, որը հանդիսանում է Սերբիայի մի մասը, գտնվում է ՄԱԿ-ի ղեկավարության տակ։ Կոսովոյի ալբանական ղեկավարությունը պնդում է, որպեսզի երկրամասը անկախանա Սերբիայից, իսկ Սերբիան պատրաստ է երկրամասին տալ միայն ինքնավարության կարգավիճակ։-0-